Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եգիպտոսի դեսպանի հետ

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետն արդյունավետ է գնահատել պարոն Դիսուկիի դիվանագիտական գործունեությունը ՀՀ-ում և հայ-եգիպտական կապերի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչը նպաստել է երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ շարունակական երկխոսությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ:

Երախտագիտություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանն ասել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Նա նշել է քաղաքական, մշակութային ոլորտներում փոխգործակցության բարձր մակարդակը և ընդգծել եգիպտական կողմի պատրաստակամությունը՝ տնտեսական կապերը ևս այդ նշաձողին հասցնելու, քանզի Հայաստանն ունի ներդրումային լավ հնարավորություններ:

Մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, կառուցապատման, տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Վարչապետը հաջողություն է մաղթել Եգիպտոսի դեսպանին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ իր փորձառությամբ և գիտելիքներով պարոն Դիսուկին կշարունակի նպաստել հայ-եգիպտական կապերի սերտացմանը»,- ասված է հաղորդագրությունում։