«Բա իմ ազգը ո՞վ պետք է շարունակի»․ սելեկտիվ աբորտների թիվը դեռ անհանգստացնող է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

Վարդանյանների ընտանիքում հումորով են վերաբերվում աղջիկների հասցեին հնչած անհեթեթ արտահայտություններին ու առաջ շարժվում։ Ընտանիքում շուտով 4-րդ աղջիկն է լույս աշխարհ գալու, ուրախ են ու սիրով սպասում են։

Աղջիկները միշտ են օգնում այրիկին, հյուրեր ունենալու դեպքում էլ՝ շատ արագ տնային գործերը գլուխ բերում։ Ծնողներն ասում են՝ հարուստ են իրենց դուստրերով ու հպարտ։

Վերջին 5 տարում Հայաստանում կատարվել է սեռով պայմանավորված հղիության շուրջ 7․200 արհեստական ընդհատում: 2012 թվականին անցկացված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության արդյունքների համաձայն՝ ամեն տարի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով լույս աշխարհ չի գալիս 1500 աղջիկ: Վերջին 25 տարիների ընթացքում չի ծնվել 40 հազար իգական սեռի երեխա։

Դրական դինամիկա, այնուամենայնիվ, արձանագրվում է, փոխվում են նաև հասարակության մեջ առկա կարծրատիպերը՝ ասում է «Աստղիկ» ԲԿ կանանց կոնսուլտացիայի ղեկավար Աննա Տողամաջյանը։ Նա հիշում է, որ իր գործունեության ընթացքում տարաբնույթ դեպքերի է հանդիպել, երբ ընտանիքները ցանկացել են ընդհատել հղիությունը պտղի սեռով պայմանավորված։ Երկար աշխատանք են տարել ընտանիքների հետ, բացատրել ու հորդորել զերծ մնալ հղիության ընդհատումից։

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների հիմնականում դիմում են 2-րդ կամ 3-րդ երեխայի դեպքում, բազմազավակ ընտանիքները, որտեղ արդեն նույն սեռի երեխաներ կան և ցանկանում են ունենալ հակառակ սեռի երեխա, մինչդեռ տարիներ առաջ աղջիկ երեխայի նկատմամբ բացասական վերաբերմունք էր լինում նաև առաջնեկի դեպքում։

Սեռով պայմանավորված ընդհատումների խնդիրը Հայաստանում արդեն 90-ականներից նկատելի էր։ Նորածինների սեռերի բնականոն հարաբերակցությունը, ըստ ԱՀԿ-ի, պետք է լինի 100 աղջիկ և 104-106 տղա: Մեր երկրում ամենավատ ցուցանիշը գրանցվել է 2000 թվականին՝ 100 աղջկա դիմաց՝ 120 տղա: Բարեբախտաբար, այդ թիվը նվազել է, օրինակ, 2010-ին՝ 100 աղջիկ, 114 տղա, իսկ 2021-ին՝ 100 աղջիկ՝ 108 տղայի դիմաց, ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանը:

Դրական տեղաշարժ չունենալը նշանակում է խտրական վերաբերմունքի շարունակություն աղջիկ երեխաների հանդեպ՝ ասում է Լուսինե Սարգսյանը, հետևաբար՝ այս երևույթի դեմ պայքարելու համար համատեղում են ջանքերն ու աշխատում, պայքարում են կենսաբանորեն ընդունված հարաբերակցությանը հասնելու համար, հակառակ դեպքում՝ տարիներ հետո լուրջ խնդրի առաջ կկանգնենք։

Հոկտեմբերի 11-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Աղջիկ երեխայի միջազգային օր։ Այն նշվում է որպես աղջիկների իրավունքների պաշտպանության օր: Մասնագետներն այս առիթով հիշեցնում են՝ սեռերի հարաբերակցության խախտումը մի շարք վտանգներ է պարունակում։ Անհամամասնությունը կարող է լրացուցիչ դրդապատճառ հանդիսանալ տղամարդկանց արտագաղթի մեծացման համար՝ միաժամանակ հանգեցնելով ամուսնության հետաձգման և ամուրիության մակարդակի աճին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան