29 ուսանող արժանացել է ՏՏ ոլորտում ՀՀ վարչապետի կրթական մրցանակների

Լուրեր

14.05.2026 | 18:10
Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից 102-րդ բազան օգտագործելու մասին // ՀԿԿ-ն՝ «Հայաստան» դաշինքի խախտումների մասին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 18:02
ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային՝ ավելի քան 1400 ԱԹՍ-ով
14.05.2026 | 17:55
Գագիկ Ծառուկյանը Բերդում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:45
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի մի քանի դասախոսներ, այդ թվում՝ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը 
14.05.2026 | 17:40
ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար
14.05.2026 | 17:31
Կարեն Խաչանովը՝ Կասպեր Ռուդի դեմ մրցախաղի մասին․ «Շատ տարօրինակ հաշիվ էր»
14.05.2026 | 17:20
24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը
14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
Բոլորը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է կրթական 6 մրցանակ, որոնք շնորհվում են ամեն տարի. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այս տարի արդեն 18-րդ անգամ տեղի է ունեցել կրթական պարգևների հանձնման մրցանակաբաշխությունը, որի ընթացքում 29 ուսանող արժանացել է ՏՏ ոլորտում ՀՀ վարչապետի կրթական մրցանակների:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գիտաարտադրական համալիրում կազմակերպված արարողության ժամանակ Վարչապետի անունից հանձնել է կրթական մրցանակները: Մրցանակների հանձնման արարողությանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ ու գլխավոր գործառնական տնօրեն Սասին Ղազին և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Ինձ համար պատիվ է այսօր Վարչապետի անունից շնորհելու ՏՏ բնագավառում 2022 թվականի կրթական մրցանակները: Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն մեր երկրի համար: Մերօրյա իրականության մեջ այդ ոլորտի զարգացումը կարևորում ենք ոչ միայն տնտեսական տեսանկյունից, այլ նաև դիտարկում որպես բոլոր առանցքային և կենսական նշանակություն ունեցող ոլորտների, ի վերջո նաև՝ մարդկային կապիտալի զարգացման շարժիչ ուժ: Դուք ձեր գիտելիքներով, ստեղծարարությամբ և հմտություններով ստեղծում եք վաղվա Հայաստանը: Ցանկանում եմ, որպեսզի այս մրցանակը լինի ամենափոքրը ձեր ապագա գործունեության մեջ ու ստեղծի նոր հնարավորություններ: Մաղթում եմ մշտապես շարժվել ժամանակին համահունչ, զգալ ՏՏ ոլորտում համաշխարհային միտումները և նույնիսկ դրանցից առաջ անցնել»: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել «Սինոփսիս» ընկերությանը՝ այս կարևոր միջոցառումը նախաձեռնելու և տարիներ շարունակ կազմակերպելու համար:

«Սինոփսիս» ընկերության նախագահ ու գլխավոր գործառնական տնօրեն Սասին Ղազին էլ իր հերթին նշել է՝ ՏՏ-ն դառնում է շատ ավելին, քան պարզապես լավ աշխատանքը. այն սկսում է փոխել մարդկանց կենսակերպը. «Սա ոլորտ է, որը ոչ միայն ֆինանսական առումով ձեզ կբավարարի, այլ մեծագույն բավարարվածություն կբերի առ այն, թե ինչպես եք դուք իսկապես փոխում մարդկանց, տնտեսության, երկրի հաղորդակցման ձևերը»:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության զարգացման գերակայությունն են: «Հայաստանում այսօր գործում են շուրջ 3000 ՏՏ ընկերություններ, որոնց հիմնական կորիզը կազմում են մեր տաղանդաշատ պատանիները. նրանցից շատերը նաև այս մրցանակաբաշխության միջոցով են բացահայտվել և խրախուսվել: Մրցանակաբաշխությունը կազմակերպելու մեր հիմնական խնդիրն այն էր, որ մեր տաղանդաշատ պատանիներին ուղղորդենք դեպի գիտակրթական ոլորտ և տեխնոլոգիական ձեռներեցություն»,-նշել է նա՝ ընդգծելով, որ մրցանակաբաշխությունը «Սինոփսիս» ընկերությունն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ:

Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նոնա Պետրոսյանը, որն աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում, մեզ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել իր դասախոսներին, որոնք, անկախ ուսումնական գործընթացի դժվարություններից, պահել են հետաքրքրությունը ուսման և անձնային աճի նկատմամբ։

«Հետաքրքիր միջոցառում էր, որն ունի հետաքրքիր նպատակներ: ՏՏ ոլորտը շատ կարևոր է, և պետք է այս ոլորտում հաջողությունները շատ լինեն, քանի որ դրանք ծառայում են երկրի զարգացմանը»,-նշում է մեկ այլ մրցանակակիր՝ Չինար Մովսիսյանը:

Նշենք, որ յուրաքանչյուր անվանակարգի համար բուհերը ներկայացրել են 10-ական ուսանողներ: Այս տարի հարցազրույցներին մասնակցել է 6 բուհի 116 ուսանող, որոնցից մրցանակի է արժանացել 29-ը: Գլխավոր մրցանակ այն տարի չի շնորհվել: «Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 750 և 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր, «Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար՝ համապատասխանաբար 500 և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր, իսկ «Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար՝ համապատասխանաբար 1000 և 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր: