Փոխվարչապետն ու ՀԲ ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծված պայմանների ու դրանց բարելավման համար առկա հեռանկարի շուրջ

Լուրեր

20.04.2026 | 18:44
Երևանում և Հրազդանում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել
20.04.2026 | 18:30
Մարիամ Փաշինյանի կողմից 80 մլն դոլարի յուրացման պատումը․ ով է հեղինակն ու ինչով է հայտնի
20.04.2026 | 18:25
«Ուժեղ Հայաստանի» անդամների տներում խուզարկություններ են կատարվում
20.04.2026 | 18:20
Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիայի հետ սահմանը փակ մնալու մասին // Մասկը Ֆրանսիայում կհարցաքննվի․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 18:14
Ռյուտեն Անկարա է մեկնում
20.04.2026 | 18:10
Ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է․ դեսպան
20.04.2026 | 18:04
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ․ անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կնքված ևս մեկ հողամասի առուվաճառքի պայմանագիրը
20.04.2026 | 18:00
«Վրացական երազանքը» կպահանջի արգելել ևս մեկ ընդդիմադիր կուսակցության գործունեությունը
20.04.2026 | 17:55
Գովազդային «պատերազմներ» Meta-ի հարթակներում․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերը
20.04.2026 | 17:46
Ապրիլի 20-21-ին հանրապետության մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
20.04.2026 | 17:38
Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցելու պատրաստակամության մասին
20.04.2026 | 17:30
Ռալիի ժամանակ երկրպագու է զոհվել վրաերթի հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 17:18
Հայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
20.04.2026 | 17:07
Ավետիք Չալաբյանը՝ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության նվիրատու
20.04.2026 | 16:55
Հայաստանի ծանրամարտի ու բռնցքամարտի ֆեդերացիաները ցավակցական ուղերձներ են հղել
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության մակարդակի մասին՝ անդրադարձել տարբեր ոլորտներում իրականացված և մշակման փուլերում գտնվող ծրագրերին: Փոխվարչապետը բարձր է գնահատել մասնավորապես ՀԲ-ի կողմից մատուցված խորհրդատվական և հետազոտական ծառայություններն ու հավաստիացրել, որ դրանք նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացմանը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծված պայմանների ու դրանց աստիճանական բարելավման համար առկա հեռանկարի ու հնարավորությունների շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ ՓՄՁ-ների արդյունավետ գործունեության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, սակայն ընդհանուր առմամբ առկա է մեծ ներուժ, որն իրացնելու համար կառավարությունը ակնկալում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:

Փոխվարչապետը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: