Ղրիմում մոտ 50 000 զբոսաշրջիկ կա․ նրանց խոստանում են դուրս բերել լաստանավերով

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Ղրիմում մոտ 50 հազար զբոսաշրջիկ կա, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: Թերակղզու և Կրասնոդարի երկրամասի միջև հիմնական տրանսպորտային հաղորդակցությունը ընթանում էր Ղրիմի կամրջով, որն անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել պայթյունից հետո:

Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան հայտարարել է, որ նրանց համար, ովքեր արդեն ավտոմոբիլային տրանսպորտով մեկնել են Ղրիմ կամ հակառակը, կամրջի մուտքերի մոտ կտեղակայվեն սննդի և ջեռուցման կետեր: Ղրիմում գտնվող զբոսաշրջիկների համար բացվել է թեժ գիծ, հավելել է նա:

Բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն իր հերթին խնդրել է զբոսաշրջիկներին, որոնք պատրաստվում էին հոկտեմբերի 8-ին լքել թերակղզին, հյուրանոցներում և առողջարաններում մնալ ևս մեկ օր: Ծախսերը, Աքսյոնովի խոսքով, կփոխհատուցվեն։

Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են լաստանավեր գործարկել ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության փոխարեն, սակայն դրա կազմակերպման համար ժամանակ կպահանջվի:

Հիշեցնենք՝ Կերչի նեղուցով անցնող Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել, փլուզվել է ավտոմոբիլային կամրջի մի մասը։

Պայթյունից հետո բեռնատար գնացքի՝ վառելիքով լցված մի քանի բաք է հրդեհվել։ Ավելի ուշ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ Ղրիմի կամրջով անցնող բեռնատար ավտոմեքենա է պայթեցվել, ինչը հանգեցրել է բեռնատար գնացքի վառելիքով բեռնված 7 բաքերի բռնկմանը։ Ղրիմի կամուրջը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ դրանով են իրականացվում ռազմաճակատում եղած ռուսական ուժերի հիմնական մատակարարումները։

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել, հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից: