Վաշինգտոնն ու Թբիլիսին քննարկում են Վրաստանի սպառազինության արդիականացման ծրագրերը

Լուրեր

04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենկինսին: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ն, փոխանցում է Aliq Media-ն:

ՊՆ-ի փոխանցմամբ, Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին երեսուն տարվա աջակցության, պաշտպանական ուժերի զարգացման գործում ներդրած ավանդի համար և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը ընդհանուր արժեքների պաշտպանության և անվտանգության ընդհանուր շահերի ամրապնդման համար։

«Հանդիպմանը Վրաստանի ՊԲ կարողությունների մեծացման նպատակով քննարկվել են ՊԲ-ում իրականացվող բարեփոխումները, սպառազինության ու տեխնիկայի նորացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ապագա անելիքները»,- ասված է ՊՆ տարածած տեղեկատվության մեջ։

Նախարարության տեղեկատվության համաձայն՝ պաշտպանության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խորացման և դինամիկ համագործակցության ամրապնդման գործընթացում կողմերը կենտրոնացել են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ստորագրված «Վրաստանի պաշտպանության և զսպման հզորացման նախաձեռնություն» (GDDEI) համաձայնագրի վրա, որը ստորագրվել է անցյալ տարի ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնական այցի շրջանակներում և նպաստում է Վրաստանի պաշտպանության նախարարության և պաշտպանության ուժերի հետագա արդիականացմանն ու զարգացմանը՝ ի պաշտպանություն անվտանգության ընդհանուր շահերի։