ԱՊՀ երկրների միջև հակամարտությունների կարգավորման համար միջոցներ պետք է մշակել․ Պուտին

Լուրեր

16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անհրաժեշտ է միջոցներ մշակել ԱՊՀ անդամ երկրների միջև հակամարտությունները լուծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համագործակցության ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Նրա խոսքով, նման միջոցների բացակայությունը կարող է հանգեցնել ողբերգական իրադարձությունների, ինչպես, օրինակ, Ուկրաինայում, գրում է news.ru-ն։

«Բացի Ուկրաինայից, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, ցավոք, երբեմն հակամարտություններ են ծագում հետխորհրդային տարածքի այլ հարևան պետությունների միջև։ Սա, իհարկե, պահանջում է դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մշակում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ  Պուտինը պնդել էր, թե «հավաքական Արևմուտքը մշակում է ԱՊՀ երկրներում նոր հակամարտությունների սցենարներ՝ նպատակ ունենալով այդ երկրները վերածել ճգնաժամի էպիկենտրոնի, այնտեղ գունավոր հեղափոխություններ հրահրել և  արյունալի ջարդ սանձազերծել»։ Ուստի, ըստ նրա, ԱՊՀ անդամները պետք է ուժեղացնեն փոխադարձ աջակցությունը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ԱՊՀ երկրներում հակամարտությունների հրահրման հիմնական պատճառը Խորհրդային Միության փլուզումն էր։

 

Տաթև Ֆռանգյան