Պրահայում ընթանում է ԵՄ առաջնորդների հանդիպումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության երկրների ղեկավարները հավաքվել են Պրահայում՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու և էներգետիկ ճգնաժամի կարգավորումը։ Գագաթնաժողովի մասնակիցները նախատեսում են քննարկել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինային ֆինանսական, քաղաքական, ռազմական և հումանիտար օգնությունը, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է քննարկումներին մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով, գրում է Անադոլու գործակալությունը։

Ավելի վաղ ԵՄ-ն խոստացել էր Ուկրաինային 9 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել։ Ավելին, արդեն փոխանցվել է 1 միլիարդ եվրոյի տրանշ։ Կիևը հայտարարել է, որ հույս ունեն արագացված գործընթացով ֆինանսական աջակցություն ստանալ։

ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի օրակարգային մեկ այլ կարևոր հարց է էներգետիկ ճգնաժամը և դրա հետևանքները ողջ Եվրոպայի համար։

Հանդիպման մասնակիցները կքննարկեն էներգակիրների պահանջարկի, ինչպես նաև դրա սպառման կրճատման հնարավորությունը, էներգամատակարարման անվտանգությունը, էներգակիրների գների նվազումը, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել են։ Այս առումով բնական գազի սահմանային գնի թեման օրակարգային հիմնական կետերից է։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ասել է, որ հանդիպման մասնակիցները «կկարողանան բոլոր հրատապ հարցերը քննարկել առավել հարմարավետ մթնոլորտում՝ առանց գրավոր որոշումներ կայացնելու»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր հերթին ասել է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն գնային սահմանաչափի հետ կապված բոլոր հնարավոր քայլերը և հույս ունեն հասնել լավ արդյունքի։

«Մենք պատրաստվելու ենք հոկտեմբերի 20-21-ը նախատեսված ԵՄ գագաթնաժողովին»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Տաթև Ֆռանգյան