Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը պետական ինստիտուտներում կանանց գլխաշոր կրելու մասին օրինագիծ է ներկայացրել՝ վիճաբանություններ առաջացնելով

Լուրեր

03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
Բոլորը

Թուրքական ընդդիմադիր կուսակցություններն աջակցում են երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) կողմից ներկայացված գլխաշորի օրինագծին, իսկ ահա կառավարությունը կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ օրինագծի հեղինակին մեղադրում է հարցը չարաշահելու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունն օրինագիծ է ներկայացրել խորհրդարան՝ պետական ինստիտուտներում կանանց գլխաշոր կրելու իրավունքն օրինականորեն ապահովելու համար։ Այն երկրում լուրջ քննարկումների ու տարաձայնությունների առիթ է դարձել։

1980 թվականի պետական հեղաշրջումից հետո Թուրքիայի պետական հաստատություններում, դպրոցներում և համալսարաններում արգելվել է գլխաշոր կրելը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արգելքը վերացրել է 2013 թվականին՝ բարեփոխումների փաթեթի շրջանակում։ CHP-ն կտրականապես դեմ էր հասարակական և կրթական հաստատություններում իսլամական գլխաշորերի կիրառմանը:

ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ իր կուսակցությունը երկար ժամանակ ղեկավարել է իրավունքների և ազատությունների համար քաղաքական պայքարը։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նշել է, որ աջակցում է օրինագծին։ «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն ևս պաշտպանել է Քըլըչդարօղլուի առաջարկը՝ կոչ անելով բոլոր քաղաքական կուսակցություններին և պատգամավորներին առաջ տանել այն։

Սակայն հայտնի իրավաբանները պնդում են, որ օրինագիծը ներկայացնելու կարիք չկա, քանի որ գլխաշոր կրելը երկրում արդեն օրինական է։

«Գլխաշոր կրելն արդեն իսկ թույլատրված է համալսարաններում։ Նախկինում դա իրավաբանորեն արգելված չէր, միայն դե ֆակտո էր արգելված»,- ասել է սահմանադրական իրավունքի փորձագետ, պրոֆեսոր Լևենթ Քյոքերը:

Նա նշել է, որ թուրքական օրենքները չեն ստիպում կնոջը հանրության առաջ հանել գլխաշորը, ուստի կուսակցության առաջարկի կարիքը չկա։

Էմմա Չոբանյան