Բաքվից վերադարձած գերիները հարցաքննվել են,7-ը հոսպիտալում է.ԱՄՆ-ն ՌԴ-ից վերցնո՞ւմ է նախաձեռնությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.11.2024 | 22:16
COP29-ի շրջանակում միջազգային կազմակերպություններն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար իրավիճակի վերաբերյալ քննարկում են անցկացրել
20.11.2024 | 22:04
Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսն օկուպացվել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի կողմից
20.11.2024 | 21:51
Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2024 | 21:38
Վրաստանի ԿԸՀ-ն պատրաստվում է պատգամավորական վկայականներ հանձնել նորընտիր պատգամավորներին
20.11.2024 | 21:25
Մանկության ընկերոջ փոխարեն նրա տեղակալը․ Փաշինյանի ընտրությունը կլուծի՞ համակարգային խնդիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 21:19
Աշոտ Խաչատրյանը` ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
20.11.2024 | 21:08
Գասպար Տերտերյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
20.11.2024 | 21:00
Նիկոլ Փաշինյանի «համբերության բաժակը»՝ 6 հրաժարականի պատճառ. ի՞նչ սպասել նոր նշանակումներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 20:55
Ուկրաինայի ԶՈՒ-ն առաջին անգամ բրիտանական Storm Shadows-ով հարվածել է Ռուսաստանին
20.11.2024 | 20:46
Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ Կիևում դեսպանությունների փակման մասին
20.11.2024 | 20:32
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
20.11.2024 | 20:18
Արևմուտքի հետ լարվածության ֆոնին Պուտինը դադարել է ներկայանալ հանրությանը
20.11.2024 | 20:04
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը Ռուսաստան է ժամանել
20.11.2024 | 19:55
Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:48
Դուք եք ուզում`մեր մարզիկները պարտվեն, ըմբոշխնե՛ք նրանց հաղթանակը. Գիլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Բաքուն Հայաստան վերադարձրեց 17 հայ ռազմագերիների․ նրանք բոլորը գերեվարվել էին սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների ժամանակ։ Վերադարձված զինվորներից 10-ին այսօր հարցաքննել են զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Բաքվից Երևան հասած մյուս 7 զինծառայողները ստացիոնար բուժում են ստանում՝ ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Բոլորն անցել են մանրամասն հետազոտություն Կենտրոնական զինվորական հոսպիտալում: 7-ի մոտ վիրավորման հետևանքով առաջացած որոշ խնդիրեր են եղել, ընդունվել են ստացիոնար բուժման, վիճակը՝ բավարար, որևէ մեկի կյանքին վտանգ չկա»,- ասաց Թորոսյանը։

Զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ այսօր տղաների հարազատներից որևէ մեկին չհանդիպեցինք․ Factor TV-ի նկարահանող խմբին չթույլատրեցին դարպասներից ներս մտնել։ Հայրենիք վերադառնալուց հետո նախկին գերիները սովորաբար հարցաքննվում են։

Հայ գերիների վերադարձի մասին լուրը երեկ երեկոյան հայտնեց պաշտպանական գերատեսչությունը՝ ընդգծելով, որ նրանք հայրենիք են վերադարձել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս թվիթերյան գրառմամբ բարձր գնահատեց Միացյալ Նահանգների ջանքերը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է Ադրբեջանի վերջին բռնությունների հետևանքով գերեվարված 17 հայ զինծառայողների վերադարձը։ Իսկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքում գրել է, որ նրանց վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է։ Մինչ այս հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները նշել էին, որ Ադրբեջանը 17 գերիներին պիտի ազատ արձակեր ավելի վաղ՝ դեռևս Վաշինգտոնում  եռակողմ հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորությամբ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ԱՄՆ-ն քայլ առ քայլ ամրապնդում է իր ներկայությունը տարածաշրջանում։

«ԱՄՆ-ը, ինչպես միշտ, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների պաշտպանության և իրականացման հետևողականությունն է դրսևորում որպես իր քաղաքականության հիմնարար արժեքներից մեկը»,- ասաց Սաքունցը։

17 գերիները հայրենիք վերադարձան այն դեպքում, երբ չկար գրավոր որևէ պարտավորվածություն․ իրավապաշտպանի կարծիքով՝ ՌԴ-ն կարևոր խնդիր չէր էլ համարում ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցը։ Որպես հիմնավորում՝ նա մատնանշում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ հստակ արձանագրված է, որ ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք ու մահացածների մարմինները պետք է փոխանակվեն: Չնայած դրան՝ առնվազն մի քանի տասնյակ գերի դեռ Բաքվի բանտերում է։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ հայկական կողմի ահազանգից հետո է ԱՄՆ-ն որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի Բաքուն հավատարիմ մնա գերիներին վերադարձնելու պայմանավորվածությանը։

«Այլապես կարող էր ձախողվել խաղաղության պայմագրի օրակարգի շուրջ քննարկումը, որի միջնորդական հանձնառությունը ստանձնել է ԱՄՆ-ն»,- ասաց Բադալյանը։

«Մենք տեսել ենք, որ, անկախ աշխարհագրական տարածքից, ԱՄՆ-ն սկզբունքային դիրքորոշում է արտահայտում»,- ընդգծեց Արթուր Սաքունցը։

Նրա կարծիքով՝ հենց դա էլ դուր չի գալիս ռուսական կողմին, քանի որ Կրեմլի համար մարդն արժեք չէ։ Իսկ Հակոբ Բադալյանը ՌԴ-ի կողմից միջամտության բացակայությունը բացատրում է ռուս-ուկրաինական պատերազմով։

ՌԴ-ն այսօր տակտիկական նահանջի ռեժիմում է․ փորձում է պահել իր դիրքերը՝ ընդգծում է քաղաքական վերլուծաբանը։ Այդուհանդերձ, Բադալյանը նշում է, որ ՌԴ-ին չի կարող հաճելի լինել, երբ այն տարածաշրջանը, որը դիտարկում է ավանդական և կենսական շահերի գոտի, հայտնվում է այլ խաղացողների ակտիվ ուշադրության կենտրոնում և նույնիսկ սպառնում է ՌԴ-ի դերակատարման թուլացմանը կամ առհասարակ դուրս մղմանը։

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում շարունակում է մնալ 33 հաստատված գերի․ իրավապաշտպանները խոսում են ևս 80 չհաստատված գերիների մասին։ Ադրբեջանից գերիների նախորդ խումբը վերադարձել է սեպտեմբերի 8-ին՝ առանց միջնորդների: Երբ թվում էր, թե դա ադրբեջանական կողմից բարի կամքի դրսևորում է, ընդամենը 5 օր անց Բաքուն նոր ռազմական գործողություններ սանձազերծեց ՀՀ սահմանների ուղղությամբ, որոնց ընթացքում էլ գերեվարվել էին շուրջ 3 տասնյակ զինվորներ։ Նրանցից մի քանիսը դաժանաբար սպանվել են գերության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան