Շիրակի փոխմարզպետը պաշտոնավարում է օրենքի խախտմա՞մբ․  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը

Լուրեր

07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
Բոլորը

Շիրակի մարզպետի տեղակալ  Ալբերտ Այվազյանը, որը նաև Ախուրյան խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ է և խմբակցության ղեկավարը, պաշտոնավարում է «Հանրային ծառայության մասին» մասին օրենքի 31 հոդվածի խախտմամբ, նրա պաշտոններն անհամատեղելի են։

Սեպտեմբերի  20-ին նման եզրահանգման է եկել  ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննարկելով Ախուրյան խոշորացված համայնքի «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Կարեն Արշակյանի  դիմումը, ըստ որի Ալբերտ Այվազյանը երկու անմահատեղելի հանրային պաշտոններ է զբաղեցնում։

Հանձնաժողովի եզրահանգման մեջ նշվում է,  որ այս դեպքում պաշտոնի անհամատեղելիությունը ոչ թե առնչվում է ավագանու պաշտոնին, այլ մարզպետի տեղակալի պաշտոնին  և տվյալ պաշտոնը զբաղեցնելու հանգամանքով պայմանավորված անհամատեղելիությանը։

«Եթե սույն դեպքն առնչվեր ավագանու պաշտոնին, ապա Ալբերտ Այվազյանի կողմից օրենսդրությամբ սահմանված անհամատեղելության պահանջների խախտման դեպքում  վերջինիս համար որպես ավագանի լիազորությունների դադարեցման հիմք կառաջանար։ Մինչդեռ, սույն դեպքում, մարզպետի տեղակալի կողմից անհամատեղելիության պահանջների խախտումը հիմք է մարզպետի տեղակալի լիազորությունների դադարեցման։

Սույն վարույթի շրջանակներում պարզված փաստական հանգամանքների համադրումից և վերոնշյալ իրավական նորմերի պահանջների վերլուծությունից հանձնաժողովը եզրահանգում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային պաշտոն զբաղեցնող ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը միաժամանակ զբաղեցնելով ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամի պաշտոնը, զբաղեցնում է իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն տեղական ինքնակառավարման մարմնում։

Ալբերտ Այվազյանի կողմից ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակվելուց մեկ ամսվա ընթացքում չի ապահովվել  օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը։

Ըստ գործում առկա փաստական տվյալների՝ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ  Ալբերտ Այվազյանի կողմից որևէ գործողություն չի իրականացվել  համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ։

Արդյունքում վերջինս խախտել է «Հանրային ծառայության մասին օրենքի» 31-րդ հոդվածի 1-ին մասով հանրային պաշտոն զբաղեցնող անձի համար սահմանված անհամատեղելիության պահանջները»,-նշված է եզրահանգման մեջ ։

Ալբերտ Այվազյանը սակայն նշում է, որ չի հրաժարվելու ո՛չ փոխմարզպետի, ո՛չ էլ ավագանու պաշտոնից։ Նա վկայակոչում է  «Հանրային ծառայության մասին» մասին օրենքում հուլիսի 1-ից կատարված փոփոխություններ և լրացումները, համաձայն որոնց՝ սահմանափակումներն այլևս չեն վերաբերում ավագանու անդամներին։

Արմիկ Մովսիսյան