Թուրքիան ՌԴ-ին խնդրել է գազի համար վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը․ Bloomberg

Լուրեր

03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
Բոլորը

Թուրքիան դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով բնական գազի մատակարարման դիմաց վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքական պետական ​​էներգակիրներ ներկրող Boru Hatlari ile Petrol Tasima AS-ը կամ Botas-ը ձգտում է մինչև 2024 թվականը հետաձգել վճարումների մի մասը»,- գրում է լրատվամիջոցը։

Գործակալության զրուցակիցները, միաժամանակ, նշել են, որ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք բանակցությունները հաջողությամբ կավարտվեն։

Ըստ ԶԼՄ-ների՝ Թուրքիայի կախվածությունը էներգակիրների ներմուծումից մեծացրել է ճնշումն ազգային արժույթի և բյուջեի վրա։ Տարեսկզբից թուրքական լիրան ավելի քան 28 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ։ Բացի այդ, Թուրքիայի առևտրային դեֆիցիտն օգոստոսին աճել է ավելի քան երկու անգամ՝ նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ, և հասել է 11,2 մլրդ դոլարի։

Ավելի վաղ էլ գործակալությունը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտելու է հասնել ռուսական գազի 25 տոկոս զեղչին։ Ավելի ուշ Մոսկվան ու Անկարան պայմանավորվել էին, որ վերջինը մատակարարվող ռուսական գազի 25 տոկոսի դիմաց վճարելու է ռուբլով։

Էմմա Չոբանյան