Որտեղ և երբ են գնդակահարվել հայ գերիները․ զինվորներից 2-ը նույնականացվել են, Բաքուն հակաքայլեր է անում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ կանցնի 4 ուժ՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
08.06.2026 | 11:58
Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:51
ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:48
Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
08.06.2026 | 11:41
426 մլրդ դրամով բարձր ՀՆԱ. տնտեսական աճը գերազանցել է բյուջեի կանխատեսումները. Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:35
Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 11:33
2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:25
«Անկախ դիտորդ» դաշինքի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:21
Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայերենով շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:17
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:15
Կրիստիան Էրիկսենն ուշագնաց է եղել Դանիա-Ուկրաինա խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
Բոլորը

Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողների գնդակահարությունը, որի տեսանյութը տարածվել էր համացանցում, իրականացվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ սեպտեմբերի 13-ին։ Սա արդեն հաստատված փաստ է՝ ասում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Տեսանյութը դեռ շարունակում են ուսումնասիրել։

Նույնականացված երկու զինծառայողները պարտադիր ժամկետայիններ են եղել։ Ըստ իրավապաշտպանի՝ մյուսների նույնականացումն արդեն ավելի հեշտ կլինի, քանի որ պարզ է, թե որ դիրքում է դեպքը տեղի ունեցել։ Նույնականացման գործընթացի ավարտին նաև զեկույց կլինի։

Ադրբեջանը ոչ միայն զգուշանում է, այլև փորձում է հակաքայլեր անել։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը մինչ այս խոսում էր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին, ավելի ուշ նոր գրառմամբ նշեց, թե նոր տեսանյութեր է ստացել, այս անգամ՝ ադրբեջանական կողմից։

«Այսօր ինձ ուղարկվել են մի քանի տեսանյութ, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները։ Նաև դրանք պետք է հետաքննվեն, և եթե իրական են, ապա հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հակամարտությունը երկու կողմերին էլ խորը վերքեր է թողել, և բուժելու համար անհրաժեշտ է պատասխանատվություն»,- գրել էր Կլաարը։

Տոյվո Կլաարի գրառմանն այսօր նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձավ՝ անթույլատրելի համարելով պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև հավասարության նշան դնելը։

Վերջին տեսանյութից բացի՝ կան նաև այլ ապացույցներ, որ Ադրբեջանը սպանել է առնվազն ևս երկու հայ գերիների՝ Դավիթ Գիշյանին և Շավարշ Մարգարյանին։ Բոլոր այս հանցագործություններն ապացուցելը, միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելն իրականում բարդ ու երկարատև գործընթաց է, որին պետք է հասնել համառ ջանքերի շնորհիվ, ասում են իրավապաշտպանները։

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նաև գրությամբ դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր գործընկերներին՝ ներկայացնելով Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից արված վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր՝ նմանօրինակ անմարդկային գործողությունները դատապարտելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանում հայտնված ռազմագերիների մասով միջպետական գանգատի շրջանակում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն ապացույցներ է ներկայացրել Եվրոպական դատարան, բայց Ադրբեջանը ոչ միշտ է պատշաճ ներկայացնում դատարանի պահանջած տեղեկությունները պահվող գերիների մասին, ասում է գրասենյակի ղեկավարի տեղակալը։

Ադրբեջանը նաև չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Հերթական անգամ այս փաստն այսօր արձանագրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա այսօր տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իր և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ն Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին և չի պահել խոստումը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան