Ռոբերտ Խաչատրյանը առցանց մասնակցել է «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» ֆորումին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հոկտեմբերի 2-4-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում տեղի է ունեցել «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» (Science and Technology in Society, STS) ֆորումի 19-րդ տարեկան հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

Ֆորումի շրջանակներում հիբրիդային ձևաչափով կայացել է նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Նպատակաուղղված հետազոտություններ» և «Հասարակություն և գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն COVID-19-ից հետո» թեմաներով: Նախարարական կլոր սեղան-քննարկմանը նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության պետնախարար Տակայուկի Կոբայաշիին և նախագահող Հիրոշի Կոմիյամային հրավերի համար։

««Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» ամենամյա հանդիպումը կատարյալ հարթակ է գիտության և տեխնոլոգիաների հրատապ խնդիրների վերաբերյալ բաց քննարկումներ անցկացնելու համար, ինչպես նաև միավորելու ուժերը՝ միջազգային ցանց կառուցելու նպատակով: COVID-19 համաճարակն առիթ է հանդիսացել, քաղաքականության մշակման համատեքստում, կարևորելու գիտությունը, տեխնոլոգիաներն ու նորարարությունը՝ մատչելի դարձնելով գիտական հրապարակումները, ավելացնելով թվային գործիքների կիրառումը, ընդլայնելով միջազգային համագործակցությունը գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտներում: Այն վճռորոշ ազդեցություն կունենա ոչ միայն COVID-19 համաճարակի դեմ պայքարի, այլ նաև փոխակերպվող վերականգնման և ավելի լավ հասարակություն կառուցելու համար»,- նշել է նախարարը։

2004 թվականից կազմակերպվող ամենամյա «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» ֆորումին ամեն տարի մասնակցում են քաղաքականության, բիզնեսի և գիտական ոլորտների համաշխարհային առաջատարներ՝ աշխարհի 120 երկրից և միջազգային կազմակերպություններից։