Պետդուման հավանություն է տվել Ուկրաինայի չորս օկուպացված շրջանները Ռուսաստանին միացնելուն

Լուրեր

18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-23 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
18.08.2026 | 19:29
Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.08.2026 | 19:14
Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետդումայի պատգամավորները կողմ են քվեարկել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների, ինչպես նաև Ուկրաինայի մասամբ օկուպացված Խերսոնի և Զապորոժիեի շրջանների միացմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ընթացակարգի համաձայն՝ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը պետք է վավերացնի այդ տարածքների հետ պայմանագրերը և ընդունի սահմանադրական օրենքներ։ Համաձայնագրերը ստորագրվել են Կրեմլում ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ին։

Այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Ուկրաինայի Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների օկուպացված տարածքների անեքսիայի մասին օրինագծերը, հայտարարվել է նախօրեին։ Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 4-ին, դրանք պետք է հաստատվեն Դաշնության խորհրդի կողմից։

Ինքնահռչակ ԴԺՀ-ին միանալու օգտին քվեարկել է 413 պատգամավոր, ինքնահռչակ ԼԺՀ-ի միավորման օգտին՝ 412, Զապորոժիեի շրջանի օգտին՝ 409, Խերսոնի շրջանի օգտին՝ 411։ Բոլոր դեպքերում քվեարկությունը եղել է միաձայն։

Մեկնաբանելով թվերի տարբերությունը՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պատգամավորներին հորդորել է ավելի զգույշ լինել։ Դրանից հետո Պետդուման սկսել է քննարկել Ուկրաինայի չորս շրջանները Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելու վերաբերյալ սահմանադրական օրինագծերը։

Տաթև Ֆռանգյան