Թուրքիայում առևանգել են Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորի որդուն և 10 մլն դոլար փրկագին պահանջել

Լուրեր

04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
Բոլորը

Թուրքիայում առևանգել են Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներից մեկի որդուն և շուրջ 10 մլն դոլարի փրկագին պահանջել։ Ադրբեջանական լրատվամիջոցերը գրում են, որ առևանգվածը Մեջլիսի առողջապահության հանձնաժողովի նախագահ Ախլիման Ամիրասլանովի որդին՝ Ազեր Ամիրասլանովն է։

Նշվում է, որ վերջինը Թուրքիայում խոշոր բիզնես ունի։ Մասնավորապես, նրան են պատկանում մի քանի կլինիկաներ ու բժշկության հետ կապված բիզնես օբյեկտներ։

Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ ադրբեջանցի պատգամավորի որդուն առևանգել են հենց խոշոր փրկագին ստանալու նպատակով։ Որոշ տվյալներով՝ Ազեր Ամիրասլանովին ազատ արձակելու համար ի սկզբանե պահանջել են 10 մլն դոլար, իսկ բանակցություններից հետո ազատ են արձակել 5 մլն դոլարով։

Նշվում է, որ Ամիրասլանովն արդեն Բաքվում է։ Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Էմմա Չոբանյան