Թուրքիայում գնաճը հասել է 24 տարվա առավելագույնին՝ գերազանցելով 83 տոկոսը

Լուրեր

18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
18.08.2026 | 19:29
Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.08.2026 | 19:14
Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 18:45
Գյումրիի «Մայր Հայաստան»-ի տառերը պոկած տղամարդը հարկադիր բուժման կարիք ունի․ ՔԿ
18.08.2026 | 18:33
Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը
18.08.2026 | 18:23
Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները
18.08.2026 | 18:19
Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել այժմյան և նախկին կանանց միջև կռվի ժամանակ
18.08.2026 | 18:10
2 զոհ և 1 վիրավոր ավտոկռունկի ընկնելու հետևանքով // Ուկրաինայի 16 բնակավայրից երեխաների են տարհանում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայում գնաճը սեպտեմբերին հասել է 24 տարվա նոր առավելագույնին՝ գերազանցելով 83 տոկոսը, այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը նվազեցրել է տոկոսադրույքները՝ չնայած գների աճին։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով  պաշտոնական տվյալները, փոխանցում է Turkish Minute-ը։

Թուրքիայի դրամավարկային քաղաքականություն մշակողները հակազդում են գնաճի դեմ պայքարելու համար Կենտրոնական բանկի տոկոսադրույքների բարձրացման համաշխարհային միտումին: Սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս քննադատել է բարձր տոկոսադրույքները՝ դրանք անվանելով իր «ամենամեծ թշնամին»։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտն այսօր հայտարարել է, որ սեպտեմբերին երկրում տարեկան գնաճն ավելացել է՝ հասնելով 83,45 տոկոսի՝ օգոստոսի 80,2-ի դիմաց։ Լիրայի փոխարժեքն էլ հասել է նոր ռեկորդային նվազագույնի․ 18,56 լիրա՝ մեկ դոլարի դիմաց:

Թուրքիայի ընդդիմության առաջնորդներն ու շատ թուրքեր, սակայն, այլևս չեն հավատում պաշտոնական տվյալներին։

Թուրքիայի ENAG գիտահետազոտական ինստիտուտի անկախ տնտեսագետների կողմից հրապարակված ամենամսյա ուսումնասիրությունը նույնպես ցույց է տալիս, որ գներն աճում են շատ ավելի բարձր տեմպերով, քան պաշտոնական տվյալներն են։ ENAG-ը նշում, է որ սպառողական տարեկան գնաճը սեպտեմբերին հասել է 186,27 տոկոսի՝ օգոստոսի 181,37 տոկոսի դիմաց:

Էմմա Չոբանյան