ԵՄ-ն անտեսում է Բրյուսելի հետ էներգետիկ գործարքում Ադրբեջանի կոռուպցիայի ռիսկը. EURACTIV

Լուրեր

03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
Բոլորը

Քանի որ ԵՄ բանակցությունները՝ կենտրոնական, արևելյան Եվրոպայի ու Բալկանների համար ռուսական գազից ազատվելու համար, բերել են Ադրբեջանից վառելիքի ներմուծման ծավալների ավելացման, թերահավատները զգուշացնում են, որ այն գին ունի՝ ավելանում է կախվածությունը երկրից, որը Եվրոպայում ունի կաշառակերության և կոռուպցիայի նորագույն պատմություն ու ներգրավված է հակամարտությունում, գրում է EURACTIV-ը։

Նշվում է, որ նախորդ շաբաթ Հունաստան-Բուլղարիա գազային փոխկապակցիչի բացման արարողության ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ կապը, որը կնպաստի ադրբեջանական գազի մատակարարումների ավելացմանը Սոֆիա և տարածաշրջան, «կփոխի խաղը» և «Ռուսաստանից ազատություն կբերի տարածաշրջանին»։

Ըստ լրատվամիջոցների՝ թերահավատները նախազգուշացնում են ռիսկերի մասին, որոնք կապված են հակամարտության մեջ ներքաշված և Եվրոպայում կաշառակերության ու կոռուպցիայի նորագույն պատմության հետ կապված երկրի հետ։

Ներկայում Ադրբեջանը TANAP-ով տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ է տարանցում Թուրքիայի, Հունաստանի, Բուլղարիայի և Իտալիայի համար: Այնուամենայնիվ, ծրագրեր կան կրկնապատկել այս հզորությունը՝ հասցնելով տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի: Հունգարիան, Ռումինիան և Սլովակիան նույնպես ցանկանում են հարմարեցնել իրենց ցանցերը ադրբեջանական գազի ներմուծման համար։

Չեխիայի Pirate կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան, մասնավորապես, կասկածներ ունի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված գազային հուշագրի հետ կապված։ Ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է դասեր քաղի Ռուսաստանի հետ ունեցած իր նախկին փորձից, այլ ոչ թե մեծացնի իր կախվածությունը բռնապետություններից։ Պատգամավորը նշել է, որ գործարքը նախատեսում է երկարատև համագործակցություն՝ առանց ժամկետների ու վերահսկման մեխանիզմների, որը նա անվանում է վտանգավոր նախադեպ։

Եվրոպացի գործիչն ասել է, որ Ադրբեջանի քաղաքական գործիչների ու դիվանագետների ներկայությունը Բրյուսելում և Ստրասբուրգում վերջին շաբաթներին ակտիվացնել է։ Նա նշել է, որ հանդիպման ժամանակ Հայաստանի հետ վերջին էսկալացիան քննարկելու փոխարեն՝ «ի զարմանս իրեն, նրանք ցանկացել են սկսել անդրադառնալ գազին և ամրապնդվող համագործակցությանը»:

«Ես նրանց համար հստակեցրի, որ քանի դեռ արյուն է թափվում, ինձ չի հետաքրքում, թե ի՞նչ հուշագիր է ստորագրվել Եվրահանձնաժողովի հետ։ Դրանք չեն ընդունվում ինքնաբերաբար Եվրախորհրդարանում»,- ասել է նա լրատվամիջոցի հետ զրույցում։

Եվրահանձնաժողովը չի պատասխանել EURACTIV-ի խնդրանքին՝ մեկնաբանություններ տալ հարավկովկասյան երկրի հետ գործարքում վերահսկողության մեխանիզմների բացակայության վերաբերյալ հրապարակման առնչությամբ։

Bankwatch-ի ռազմավարական ոլորտի ղեկավար Ֆիդանկա Մաքգրաթը EURACTIV-ին ասել է. «Պետք է կասկածի տակ դնել Եվրահանձնաժողովի և ԵՄ կառավարությունների իմաստությունը, երբ նրանց կախվածությունը Վլադիմիր Պուտինի ճնշող և պատերազմող ռեժիմից փոխարինում են ավտորիտար և ռազմատենչ Ադրբեջանին աճող ապավինմամբ»։

Կազմակերպության ներկայացուցիչը նաև նշել է, որ ադրբեջանական գազն իրական այլընտրանք չէ ռուսական գազին, քանի որ կապված է «Լուկօյլ»-ի հետ, որը գազ է արդյունահանում երկրում և տարբեր շահեր ունի իր գազի ոլորտում:

Լրատվամիջոցը մանրամասն ներկայացնում է նաև Ադրբեջանի կոռուպցիոն պատմությունը ԵՄ գազային գործարքներում, ինչպես նաև «Ադրբեջանական լվացքատան» հայտնի դեպքը, թե ինչպես էր Բաքուն «գնել» եվրոպացի տարբեր պատգամավորների ու գործիչների։

Էմմա Չոբանյան