Արմեն Գրիգորյանն այսօր կմեկնի Բրյուսել․ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է նախատեսված
Քաղաքականություն
03.10.2022 | 11:00Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
«Աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Նախորդ շաբաթ Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Վաշինգտոնում էր։ ԱԽ քարտուղարը հանդիպումներ էր ունեցել Քարնեգի հիմնադրամում, ինչպես նաև ԱՄՆ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ։