Հակոբ Արշակյանը Ճապոնիայում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Լուրեր

08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է սեպտեմբերի 27-29 Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ամփոփումը։

«Նախ` ցանկանում եմ նշել, որ այցի բուն առիթը ճապոնական կողմի հրավերն էր՝ մասնակցելու Ճապոնիայի նախկին վարչապետ, պետական գործիչ Շինզո Աբեի հուղարկավորության արարողությանը, որին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրներից բարձրաստիճան պատվիրակություններ։ Արարողության ընթացքում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային, Խորհրդարանակաների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին, և Սինզո Աբեի այրի Ակիե Աբեին ցավակցության խոսքեր եմ փոխանցել՝ հայ ժողովրդի անունից։

Տոկիո կատարած այցի ընթացքում հանդիպել եմ Ճապոնիայի Խորհրդարանականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին և փոխխոսնակ Հիրոյուկի Նագահամային, Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար տկն․ Կեիկո Նագաոկային, Թվայնացման նախարար Տարո Կոնոին, Հայաստան-Ճապոնիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյին, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավային։

Խորհրդարանականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիի հետ հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրել եմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մանրամասն տեղեկատվություն եմ փոխանցել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական և զինվորական զոհերի, Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ: Այս համատեքստում կարևորել եմ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հասցեական դատապարտումը:

Հիդեհիսա Օցուջին ափսոսանք է հայտնել տեղի ունեցած ռազմական էսկալացիայի համար և ցավակցել՝ Հայաստանում մարդկային կորուստների կապակցությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, և իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Անդրադառնալով մշակութային կապերին` Խորհրդարանականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահաման նշեց, որ Ճապոնիայում շատ հայտնի է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, «Սուսերով պարը» հաճախ կոչում են «Հայկական պար», իսկ Կոմիտասը հանդիսանում է դասական երաժշտության ասպարեզի յուրօրինակ մասնիկը։

Առանձին հանդիպման ընթացքում Հայաստան-Ճապոնիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյի հետ քննարկեցինք բարեկամական խմբերի առավել ակտիվացմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցեր։

Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար տկն․ Կեիկո Նագաոկայի հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց ուսանողների փոխանակման, կրթաթոշակների ծրագրի ընդլայնման հնարավորությանը, որը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Քննարկեցինք համատեղ գիտական ծրագրերի իրագործման հնարավորությունները, ինչպես նաև մշակութային կապերի զարգացման նոր հնարավորությունները։

Թվայնացման նախարար Տարո Կոնոն 2018թ․ այցելել էր Հայաստան, որպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար։ Հանդիպման սկզբում նա նշեց, որ ծանոթ է Հայաստանի զարգացումներին բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում և ուրախ կլիներ համագործակցության զարգացմանը։ Մանրամասն ներկայացնելով վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումները տեխնոլոգիական ոլորտում` նախարարին առաջարկեցի դիտարկել Ճապոնական տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան, որը կարող է խթան հանդիսանալ հայկական և ճապոնական ընկերությունների միջև գործունեության զարգացմանը։

Քննարկվեց նաև արհեստական բանականության, նորարարության և կիբերանվտանգության ուղղություններով համագործակցության հնարավորությունը։ Պարոն Կոնոն հետաքրքրություն հայտնեց Թումոյի հնարավոր գործարկմանը Տոկիոյում, ինչպես նաև որպես մարտահրավեր մատնանշեց Ճապոնիայում մասնագետների կրթության և վերապատրաստման հարցը։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավայի հետ հանդիպմանը շնորհակալություն եմ հայտնել Աղետների կառավարման և կանխարգելման ուղղությամբ առկա համագործակցության և Հայաստանին Ճապոնիայի կողմից տրամադրված շարունակական աջակցության համար։

Քննարկել ենք Հայաստանի և Ճապոնիայի միջև հումանիտար, գիտական, մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ճգնաժամերի կանխարգելման ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր: Ճապոնացի գործընկերների հետ պայմանավորվեցինք համապատասխան գերատեսչությունների և դեսպանությունների միջոցով շարունակել քննարկված հարցերի իրագործմանն ուղղված երկուստեք քայլերը, և ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ»,- գրել է նա։