Կանայք չեն զորակոչվի մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում. Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ կանայք չեն զորակոչվի մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում, փոխանցում է Interfax-ը։
Նրա խոսքով՝ ապագայում նման պլաններ չկան։
Նախարարի խոսքով՝ մասնակի մոբիլիզացիայի չեն ենթարկվի նաև պետական հավատարմագրում ունեցող մասնավոր բուհերի ուսանողները:
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել, նույն օրը համապատասխան հրամանագիր է ստորագրվել։ Երկրի ղեկավարի խոսքով՝ մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչի կենթարկվեն միայն պահեստազորայինները՝ առաջին հերթին նրանք, ովքեր փորձ ունեն։