Փելոսիի այցին հակառուսական կոնտեքստ տալ պետք չէ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նենսի Փելոսիի այցին հակառուսական կոնտեքստ տալ պետք չէ։ Փելոսիի՝ Հայաստան կատարած այցը որևէ կապ չունի Հայաստանում որևէ տրամադրության հետ։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի այցը ընկալվեց որպես Հայաստանի ցանկություն՝ փոխել իր արտաքին քաղաքական կուրսը, անգամ նշվում էր, որ դրանով Հայաստանը Ռուսաստանին «իր տեղը ցույց տվեց»:

«Չմոռանանք, որ Նենսի Փելոսին Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի կամ շրջանակի շատ ակտիվ ներկայացուցիչ է: Նրա հետ եկել էին մարդիկ, որոնց Հայաստանում շատ լավ են ճանաչում, և նրանք մի շարք հայանպաստ նախագծերի հեղինակներ են: Այսինքն՝ նրանք Հայաստան չեն եկել որևէ մեկին ընդդեմ․․․ Ես նրանց շնորհակալություն եմ հայտնել, քանի որ այդ մարդիկ մեծ ներդում ունեն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպնության ճանաչման հարցում։

Հիմա արդյո՞ք քննարկվել է մեր հանդիպումներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ակտիվացման հարցը: Այո՛, իհարկե, քննարկվել է: Ուզում եմ հիշեցնել, որ 2019-ից Հայասդտան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն է սկսվել, սա չպետք է ընկալել որպես առանձին վերցրած իրադարձություն: Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ շատ կարևոր ու շատ մեծ իրադարձություն էր, որովհետև Ներսի Փելոսին երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան էր: Այցը ոչ թե տարածաշրջանային էր, այլ հատկապես այց էր ՀՀ և ասվեց, որ դա նաև գնահատանք է Հայաստանի ժողովրդավարությանը:

Բայց ես չէի ուզենա այդ այցին հակառուսական կոնտեքստ տալ, որովհետև այդ այցը հակառուսական չի եղել: Այդ այցը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ: Այո՛, պետք չէ թերագնահատել այդ քայլը։ Բայց ի՞նչ հակառուսական տրամադրությունների մասին եք խոսում։ Անկեղծ ասած` կապ չեմ տեսնում, և տրամադրությունը չեմ տեսնում»,- հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։