Մեկնարկել են ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները

Լուրեր

07.06.2026 | 23:59
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության կապակցությամբ
07.06.2026 | 23:54
«Ուժեղ Հայաստանը» 9/50 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ին
07.06.2026 | 23:49
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
07.06.2026 | 23:45
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է մեծ տարբերությամբ
07.06.2026 | 23:34
Տեղամասերից 6-7%-ից տեղեկություն ունենք, մոտ 65% արդյունք ունի ՔՊ-ն. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 23:05
Ինչ է կատարվում ՔՊ-ի շտաբում․ ըստ նախնական հաշվարկների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 22:51
Կարմիր գրիչով նշում` Գուրգեն Սիմոնյանի կուսակցության քվեաթերթիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:41
Գրառում` ՔՊ-ի քվեաթերթիկի վրա. այն անվավեր ճանաչվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:38
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության  հետևանքով քաղաքացին մահացել է. ըստ ՆԳՆ-ի՝ դեպքը կապված է մեքենան արագ վարելու շուրջ ծագած վեճի հետ
07.06.2026 | 22:24
Ագարակում զինվորները դեռ շարունակում են քվեարկել
07.06.2026 | 22:16
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով
07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
07.06.2026 | 22:00
Որոնք են ամենաակտիվ և ամենապասիվ մարզերը․ քվեարկությունն ավարտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:50
Վճռաբեկ դատարանի որոշման հետևանքով քաղաքացիներն այսօր քաշքշուկի մեջ են եղել՝ ընտրելու իրենց իրավունքն իրացնելու համար
07.06.2026 | 21:42
9/50 ընտրատեղամասում բացվեց քվեատուփը` թեև 5 ստորագրության շեղում կար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ խորհրդարանականները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 3 պատերազմներում և ՀՀ սահմանների պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը։

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը անցել է օրենսդրական աշխատանքներին։

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ԱՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը։

Օրենքի նախագծի վերաբերյալ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է 30 կողմ ձայնով։

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում արժանացել էր դրական եզրակացության։ 30 կողմ ձայնով այն ընդունվել է որպես օրենք։

Հերթական օրենսդրական փոփոխությունը վերաբերում էր ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծին։ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ 29 կողմ ձայնով այն ընդունվել է որպես օրենք։

««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ընդունվել է 30 կողմ, ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 28 կողմ և ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ 28 կողմ ձայներով։

Հաջորդ նախագիծը «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ նախագծերի փաթեթը 26 կողմ ձայնով ընդունվել է։

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը նախապես արժանացել էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։ 28 կողմ ձայնով փաթեթն ընդունվել է որպես օրենք։

««Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 28 կողմ ,«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 26 կողմ, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը՝ 25 կողմ և ««Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 20 կողմ ձայներով ընդունվել են որպես օրենքներ։

Նիստի ընթացքում քննարկվել է «Գազի սակագնի սուբիդավորման առաջարկի մասին» որոշման նախագիծը, որը միաձայն ընդունվել է խորհրդարանի կողմից և ներկայացվելու է ԱՀ կառավարությանը։

Կեսօրին գործադիրի հետ հարց ու պատասխանի ժամին պատգամավորները կառավարության անդամներին են ուղղել 23 հարց: Առաջին հարցադրումը՝ էլեկտրաէներգիայի սուբսիդավորման վերաբերյալ հնչեցրել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ կառավարությունը նախկին սակագներին վերադառնալու որոշումը ուժը կորցրած է ճանաչել: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է այդ որոշումը՝ շեշտելով, որ ետպատերազմյան շրջանում բնակչությունը սոցիալական ծրագրերի ակտիվացման կարիք ունի:

Մյուս հարցադրումները ձմռանը էլեկտրաէներգիայի անխափան աշխատանքի, քաղպաշտպանության ոլորտին տրամադրվող միջոցների ու կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, Սարսանգի ջրամբարի շահագործման պայմանների, առողջապահության ու կրթության հիմնախնդիրների վերաբերյալ էին:

Նիստի ավարտին պատգամավորների հայտարարություններով հանդես են եկել Արթուր Հարությունյանը, Մետաքսե Հակոբյանը և Գեղամ Ստեփանյանը։