«Կարող ա՞ էսի ձեր համար բեռնատար ա». երթուղայինի վարորդը բղավել է հաշմանդամ երեխայի դեմքին ու քշել-հեռացել

Լուրեր

15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ իր վրդովմունքն է հայտնում Երևանի կանգառներից մեկում տեղի ունեցած միջադեպի առթիվ:

Անահիտ Բախշյանն իր նամակում, մասնավորապես, նշում է.

«Երեկ կեսգիշերին ՖԲ-ով նամակ եմ ստանում երևանցի Հասմիկ Սողոմոնյանից, ում վրդովմունքն ու զայրույթը փոխանցվել է ինձ և հույս ունեմ, որ այն կփոխանցվի նաև Ձեզ:

Քաղաքացու գրածը մեջբերում եմ բառացիորեն. «Բարի կեսգիշեր, տիկին Անահիտ, այսօր կրկին դիմում եմ ձեզ ու այս պահին համոզվեցի, որ անելանելի վիճակում զանգահարում եմ 911, իսկ վրդովված վիճակում հիշում եմ ձեզ: Աղջիկս այսօր թոռնիկիս հետ հաշմանդամի սայլակով մոտեցել է համար 12 երթուղին սպասարկող 1337 համարի երթուղայինին ու փորձել է բարձրանալ: Թոռնիկս վերականգնողական կուրսերի է գնում: Սայլակով տանում ենք կանգառ, որն ի դեպ, վերջին կանգառից ենք նստում, երբ երթուղայինը կիսադատարկ է ու սայլակով դիմավորում ենք: Վարորդը քշել ու հեռացել է գոռալով՝ «կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա»: Ուզում եմ կոկորդով մեկ գոռալ, որ ոչ մեկ ապահովագրված չէ հաշմանդամի սայլակին հայտնվելուց: Քաղաքը հաշմանդամներին մատչելի դարձնելու գործընթացի ճանապարհին պատկան մարմինները ոնց են լուծելու հաշմանդամների անարգել տեղաշարժվելու հարցը, եթե չեն կարողանում բարեկիրթ վարորդներ ունենալ»:

Կարծում եմ Դուք նույնպես տեղը տեղին վրդովվեցիք, որովհետև քաղաքում տրանսպորտի վիճակի պատասխանատուն Դուք եք ու վստահ եմ, որ այդ երթուղու տիրոջն ու վարորդին պիտի պարտադրեք առնվազն ՄԱՐԴ լինել, իսկ թե ինչպես կպատժեք այդ վարորդին՝ չգիտեմ, բայց արժեր նրան գտնել և նրանից պահանջել հրապարակավ ներողություն խնդրել Հասմիկ Սողոմոնյանի աղջկանից ու հաշմանդամ երեխայից, որ այլևս երբե՛ք և ոչ մեկի հետ նման կերպ չվարվի:

Կանխավ շնորհակալություն»: