ԿԳՄՍՆ պատվիրակությունը Մեխիկոյում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» բացմանը

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին Մեխիկոյում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» բացմանը: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Համաժողովին մասնակցությունը հայ մշակույթն արտերկրում հանրահռչակելու և տարածելու հավելյալ հնարավորություն է, որը խթան կհանդիսանա օտարերկրյա պետությունների հետ մշակութային կապերի զարգացման, ինչպես նաև Մեքսիկայի գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության սերտացման ուղղությամբ՝ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման և համատեղ ծրագրեր մշակելու համատեքստում:

Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության համաշխարհային համաժողովը» (Mondiacult 2022) իրականացվում է 2022 թվականի սեպտեմբերի 28-30-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հովանու ներքո և հյուրընկալվում է Մեքսիկայի կառավարության կողմից:

1982 թվականին Մեխիկոյում (Մեքսիկա) տեղի ունեցած առաջին Mondiacult մշակութային քաղաքականության համաշխարհային համաժողովից քառասուն տարի և 1998 թվականին Ստոկհոլմում (Շվեդիա) տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության զարգացման համաշխարհային կոնֆերանսից 24 տարի անց համաշխարհային համաժողովը նոր խթան կհաղորդի «Մշակույթը՝ հանուն կայուն զարգացման» գլոբալ քաղաքականության երկխոսությանը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություններից մեկն է:

MONDIACULT 2022-ը բացառիկ հնարավորություն է շարունակելու ընդհանուր օրակարգի կառուցումը, որտեղ մշակույթը գտնվում է համաշխարհային զարգացման օրակարգի կենտրոնում:

Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու չորս թեմաների՝ «Նորացված և ուժեղացված մշակութային քաղաքականությունը», «Մշակույթը՝ հանուն կայուն զարգացման», «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ», «Ստեղծագործական տնտեսության ապագան»»,- ասված է հաղորդագրությունում։