Եվրոպայում բջջային հեռախոսները կարող են անջատվել աշտարակներից՝ ձմռանը էլեկտրաէներգիայի պակասի պատճառով․ Reuters

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Ամբողջ Եվրոպայում բջջային հեռախոսները առաջիկա ձմռանը կարող են անջատվել հեռուստաաշտարակներից՝ էլեկտրաէներգիայի պակասի պատճառով: Այս մասին գրում է Reuters-ը։

Գործակալությունը, վկայակոչելով հեռահաղորդակցության ընկերությունների չորս ղեկավարների, հայտնում է, որ ներկայում եվրոպական մի շարք երկրներում չկան բավարար պահեստային համակարգեր՝ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներին դիմակայելու համար, ինչը մեծացնում է բջջային հեռախոսների անջատումների հավանականությունը:

Եվրոպական միության երկրները՝ ներառյալ Ֆրանսիան, Շվեդիան, Իտալիան և Գերմանիան, փորձում են ապահովել կապի մատակարարման շարունակականությունը, եթե անգամ դա հանգեցնի հազարավոր բջջային ալեհավաքների վրա տեղադրված պահեստային մարտկոցների սպառման։

Եվրոպայում կա շուրջ կես միլիոն հեռահաղորդակցման աշտարակ, և դրանցից շատերն ունեն պահեստային մարտկոցներ, որոնք կարող են ապահովել մոտ 30 րոպե բջջային ալեհավաքների աշխատանքը:

Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր, որ կարող է ինը անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը Եվրոպա։

Տաթև Ֆռանգյան