Արգելանքի տակ են դրվել «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի բանկային հաշիվները

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ  օրաթերթի և կայքի բանկային հաշիվներն արգելանքի տակ են հայտնվել: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ «2021 թվականի օգոստոսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի հոդված էր հրապարակել այն մասին, որ որպես առողջապահության փոխնախարարի` շրջանառվում է Սամվել Խարազյանի անունը, ով «նախկինների օրոք» երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի` Պետական առողջապահական գործակալությունում` որպես բաժնի պետ, եւ, որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով ․․․  հայցվորը, առանց մեզ հերքման պահանջ ներկայացնելու, միանգամից դատարան է դիմել․․․ Եւ ահա Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը 13.04.2022-ին կայացրել է դատավճիռ. «Պարտավորեցնել պատասխանող «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը հրապարակային ներողություն խնդրել հայցվորի վերաբերյալ կատարած վիրավորական արտահայտությունների համար ․․․ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Սամվել Ջանիբեկի Խարազյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Սամվել Ջանիբեկի Խարազյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար ․․․ «Ժողովուրդ» օրաթերթը հետամուտ է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում եւ գնալու է մինչեւ վերջ: Մենք պետք է մեր բնականոն գործունեությունը կարողանանք վերականգնել և ազատ տիրապետել մեր ֆինանսական միջոցներին: Մեզ արգելանքներով չե՛ք կարող վախեցնել»:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։