Եվրոպացի հետախույզները ռուսական սուզանավեր են նկատել «Հյուսիսային հոսքի» վնասված խողովակաշարի հատվածում․ CNN

Լուրեր

16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Արևմտյան հետախուզության աշխատակիցները պնդում են, որ անցած երկուշաբթի և երեքշաբթի ռուսական ռազմանավեր և սուզանավեր են նկատել «Հյուսիսային հոսք» գազատարի այն հատվածում, որտեղ դիվերսիա է իրականացվել, հաղորդում է CNN-ը։

Փորձագետները համոզված են, որ անջատված, բայց գազով լցված խողովակաշարը շարքից դուրս է եկել մի շարք պայթյունների հետևանքով, ինչը հանգեցրել է գազի արտահոսքի։ Դա տեղի է ունեցել երկուշաբթի Դանիայի և Շվեդիայի ափերի մոտ՝ խողովակի երեք ճյուղերի վրա, իսկ չորեքշաբթի երեկոյան Շվեդիայի առափնյա պահպանությունը չորրորդ արտահոսքն է հայտնաբերել:

Աղբյուրները, որոնք հայտնել են այդ տարածքում ռուսական նավատորմի ներկայության մասին, ընդգծում են, որ դա չի ապացուցում Ռուսաստանի մասնակցությունը դիվերսիաներին։ Սակայն այս վարկածը, ի թիվս այլոց, անպայման կդիտարկվի քննչական խմբի կողմից։

Դանիայի ռազմական ոլորտի ներկայացուցիչներից մեկն ասել է նաև, որ ռուսական նավերը կանոնավոր կերպով նավարկում են նշված տարածքում, և նրանց մասնակցությունը դիվերսիային ակնհայտ չէ։

«Մենք նրանց տեսնում ենք ամեն շաբաթ: Վերջին տարիներին Ռուսաստանի ակտիվությունը Բալթիկ ծովում մեծացել է: Նրանք հաճախ ստուգում են մեր պատրաստվածությունը ինչպես ծովում, այնպես էլ օդում»,- դանիացի զինվորականների խոսքերն է մեջբերում CNN-ը:

Միևնույն ժամանակ, շատ արևմտյան փորձագետներ համակարծիք են, որ Ռուսաստանն ուներ գազատարը վնասելու և՛ շարժառիթ, և՛ հնարավորություն, իսկ վթարի վայրի անմիջական մերձակայքում ռուսական սուզանավերի ներկայության մասին հաղորդումները միայն մեծացնում են կասկածները:

Բացի այդ, ըստ CNN-ի, ԱՄՆ-ին կասկածելի է թվում Ռուսաստանի կոչը՝ անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ կապված «Հյուսիսային հոսքի» շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ռուսաստանն այդքան արագ է գործում միայն այն դեպքում, եթե մանևրը (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գումարումը) նախապես ծրագրված է լինում։

Տաթև Ֆռանգյան