Սաակաշվիլիի կուսակցությունը պահանջում է ՌԴ քաղաքացիների համար «օկուպացիոն հարկ» սահմանել

Լուրեր

27.07.2026 | 17:03
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
Բոլորը

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնադրվել է 2001 թվականին Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, պաշտոնապես խորհրդարանին է ներկայացրել Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի համար հարկման մասին օրենքի նախագիծը, գրում է svoboda.org-ը։

Ըստ օրինագծի նախաձեռնողների՝ ՌԴ բոլոր քաղաքացիները, ովքեր երկիր են գալիս կամ արդեն Վրաստանում են որպես զբոսաշրջիկներ, պարտավոր են պետական բյուջե վճարել 1000 լարի (մոտ 350 դոլար): Հակառակ դեպքում, ՌԴ քաղաքացին չի կարողանա հատել սահմանը, այդ թվում՝ ռուս-վրացական սահմանի ցամաքային հատվածում գտնվող Վերին Լարս-Կազբեգի անցակետով։ Եթե նա արդեն երկրում է, նրան կարող են արտաքսել, թեև Վրաստանի օրենսդրությունը նախատեսում է մեկ տարի առանց վիզայի ռեժիմ զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել օրինագիծը, սակայն ակնարկում են, որ այն դժվար թե ընդունվի։ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությունը հաճախ մատնանշում է երկնիշ տնտեսական աճը և չի թաքցնում, որ այդ աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջիկների մեծ հոսքով։

Բացի այդ, վարչապետ Ղարիբաշվիլին բազմիցս ընդգծել է Թբիլիսիի քաղաքականության էությունը ուկրաինական պատերազմի համատեքստում. «Վրաստանը չի միանա հակառուսական պատժամիջոցներին և թույլ չի տա Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացումը»։

Միաժամանակ, Վրաստանը պարտավորվել է թույլ չտալ խտրականության որևէ ձև, իսկ առաջարկվող օրինագծում մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ տեսնում են խտրականության նշաններ:

Տաթև Ֆռանգյան