Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ․ Փաշինյանը՝ Ադրբեջանի նոր սադրանքի մասին
Քաղաքականություն
28.09.2022 | 23:37ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից այսօր իրականացված հերթական սադրանքին, որի հետևանքով հայկական ունի 3 զոհ։
«Ադրբեջանի նոր հարձակման հետևանքով այսօր երեք հայ զինծառայող է սպանվել Հայաստանի տարածքում։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանի ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։
As a result of a new @Azerbaijani attack 3 Armenian soldiers have been killed today within the territory of @Armenia. This is an attack against Armenian independence, sovereignty and democracy. The Azerbaijani invasion must be condemned and stopped. #StandForArmenianDemocracy!
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) September 28, 2022
Էմմա Չոբանյան