Նախատեսվում է Երևանում ձևավորել երկու նոր՝ քրեական և քաղաքացիական դատարաններ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն ձևավորել երկու նոր դատարաններ՝ Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները. տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել առաջին հերթին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությամբ, ինչն էականորեն խոչընդոտում է այս դատարանում աշխատանքների արդյունավետ կազմակերպումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, լինելով Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր իրավասության դատարաններից մեկը, Դատական օրենսգրքի համաձայն՝ պետք է գործի առնվազն 62 դատավոր թվակազմով, որում առանձնացված են քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները: Այս պահի դրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնավարում են թվով 72 դատավորներ, որոնցից՝ քրեական մասնագիտացմամբ՝ 33-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ՝ 39-ը:

Ներկայացվածից ակնհայտ է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությունը՝ մյուս դատարանների համեմատությամբ:

Թե՛ կադրային և թե՛ քննվող գործերի ծանրաբեռնվածության պայմաններում գրեթե դժվարանում, իսկ երբեմն նաև անհնար է դառնում դատարանի բնականոն գործունեության կազմակերպումն ու ապահովումը, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում անձանց դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման ապահովման վրա:

Մյուս կողմից, Նախագծով նախատեսվում է դատարանի նախագահին գործերի քննության ժամկետների պահպանմանը հետևելու լիազորություն վերապահել, ինչի համատեքստում ևս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թվակազմը և քննվող գործերի մեծ ծավալը խոչընդոտելու են այդ լիազորության արդյունավետ իրականացմանը՝ հաշվի առնելով նաև դատավորների ու նախագահի մասնագիտացվածության տարբերությունը:

Վերոնշվածի համատեքստում հարկ է կարևորել, որ դատարանների մասնագիտացումը սովորաբար դիտվում է որպես բարեփոխումների կարևոր նախաձեռնություն, որն ուղղված է հաջող դատական համակարգի զարգացմանը: