Իմ աչքի առաջ վարչապետի 4 թեկնածու կա. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

Հավակնո՞ւմ է արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնին․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ի պատասխան այս հարցի, նշեց, որ եթե ընտրություններ լինեն, իրավիճակը կգնահատի։

«Ես մասնակցել եմ ընտրություններին և «Հայաստան» դաշինքի առաջին համարն էի, իսկ սա նշանակում է` այո՛, պատրաստ էի։ Եթե չի ստացվել, ուրեմն բավարար զանգված կա՛մ չի հավատացել մեզ, կա՛մ շարունակում է հավատալ ներկա իշխանություններին։

Սակայն մենք շարունակում ենք պայքարը, և ես լավ գիտակցում եմ, որ այսօր միգուցե ավելի հավանական է մասնակի իշխանափոխության մոդելը, բայց Հայաստանում իրավիճակն այնքան պայթյունավտանգ է, որ կարող է ամեն ինչ փոխվել»,- նշեց Քոչարյանը։

Ըստ նրա` եթե կա մարդ, որը կարող է հանրությանը համախմբել, ապա ինքը պատրաստ է աջակցել։

Քոչարյանը նշեց, որ «աչքի առաջ» 3-4 հոգի ունի, որոնք կարող են վարչապետի` ընդդիմության միասնական թեկնածուն լինել։ Սակայն ՀՀ երկրորդ նախագահը զերծ մնաց անուններ տալուց` ասելով, թե կարող են քրգործեր հարուցվել նրանց դեմ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։

Ավելի վաղ՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում էր ունեցել իր մի խումբ համախոհների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։