Լատվիան ՌԴ-ին սահմանակից շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել

Լուրեր

16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում հայտարարված «մասնակի մոբիլիզացիայի» ֆոնին Լատվիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը սահմանակից շրջաններում։ Արտակարգ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 28-ին, երեք ամիս ժամկետով, ասվում է երկրի կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Համաձայն փաստաթղթի՝ արտակարգ դրություն է մտցվել Ալուկսնեի, Բալվիի և Լուձայի շրջանների տարածքում, ինչպես նաև նավահանգիստներում, օդանավակայաններում, սահմանային անցակետերում և երկաթուղային կայարաններում։ Զեկույցում նշվում է, որ այս պահին ռուս-լատվիաական սահմանին իրավիճակը կայուն է, հանգիստ և խստորեն վերահսկվում է։

«Սահմանն արդեն ուժեղացված հսկողության տակ է, որպեսզի կանխվեն անօրինական հատելու փորձերը: Այնուամենայնիվ, վտանգ կա, որ միգրանտների թիվը կարճ ժամանակում կարող է աճել։ Անհրաժեշտ է սահմանին արտակարգ դրություն հայտարարել, որպեսզի սահմանապահներից բացի հնարավոր լինի շտապ լրացուցիչ ուժեր ներգրավվեն ոստիկանությունից, պետական անվտանգության ծառայությունից և ազգային զինված ուժերից։ Պետք է նախօրոք նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ չսպասելով իրավիճակի սրմանը», – ասել է Լատվիայի ՆԳ նախարար Քրիստապս Էկլոնսը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո կտրուկ աճել է զորակոչային տարիքի ռուսաստանցիների արտահոսքը հարևան երկրներ։

 

Տաթև Ֆռանգյան