Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ է մատուցվել` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված անմահ հերոսների հիշատակին

Լուրեր

09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Բոլորը

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում այսօր պատարագ է մատուցվել` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված անմահ հերոսների հիշատակին։ Պատարագին ներկա են գտնվել մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

«Ի հիշատակ հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիների՝ հավատացյալներն աղոթք են հղել առ Աստված:

«Ադրբեջանի սանձազերծած պատերազմից անց երկու տարի մենք հիշում ենք, ոգեկոչում ենք մեր սուրբ նահատակներին, որոնք ընկան հանուն հայրենիքի, անմահացան, որպեսզի մենք այսօր շեն պահենք մեր երկիրը։ Ցավոք, այս երկու տարվա ընթացքում մենք ազգովի բավարար դասեր չենք քաղել, որպեսզի բռունցքվենք, միասնական լինենք և դիմակայենք նոր արհավիրքների։ Ադրբեջանը, որն այժմ էլ ոտնձգություն է անում մեր ինքնիշխան տարածքին, արհամարհում է միջազգայնորեն ընդունված բոլոր չափորոշիչները և բաց կերպով, ինչպես երկու տարի առաջ, այդպես էլ այսօր դիմում է բազմաթիվ պատերազմական հանցագործությունների։ Անմեղ տղաների կյանք, ավերված բնակավայրեր և անց երկու տարի շուրջ երեք տասնյակ գերեվարված անձինք, որոնց հրաժարվում են հայրենադարձնել ու նրանց գումարվել են ևս երկու տասնյակ տղաներ, որոնք գերեվարվել են վերջին իրադարձությունների ժամանակ։ Ու բազմաթիվ միջազգային կոչերին, հորդորներին ի հակադրումն ագրոսորը շարունակում է իր վայրագ ծրագիրը,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը»,- ասված է հաղորդագրությունում։