Այսօր մենք հպարտորեն պիտի հիշենք մեկդարյա վաղեմություն ունեցող դեպքերը, վերլուծենք պատմության դասերը և առաջ նայենք՝ միասնական ջանքերով կերտելու մեր երազանքների Հայաստանը. Արարատ Միրզոյան

Լուրեր

14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
Բոլորը

 ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.

Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ,

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերահաստատվեց Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ Հայաստանի մասին երազանքը։ Չնայած առկա գերծանր ռազմական, սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական իրադրությանը՝ Առաջին Հանրապետության հիմնադիրներին անմարդկային ջանքերի գնով հաջողվեց ամրագրել մեր՝ իբրև ազգային հանրույթի, ապրելու, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը։

Խորհրդանշանականորեն արդեն 100 տարի անց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոտքի կանգնեց՝ ևս մեկ անգամ հաստատելու այդ Հայաստանի մասին իր երազանքը և այդ երազանքի համար ոտքի ելնելու իր պատրաստակամությունը։ Այսօր՝ մայիսի 28-ին, մենք հպարտորեն պիտի հիշենք մեկդարյա վաղեմություն ունեցող դեպքերը, աչալրջորեն վերլուծենք պատմության դասերը և առաջ նայենք՝ միասնական ջանքերով, համերաշխությամբ, անհոգնում ու հետևողականորեն կերտելու մեր երազանքների Հայաստանը։ Շնորհավոր Հայաստանի Հանրապետության տոնը։

Արարատ Միրզոյան ՀՀ առաջին փոխվարչապետ