«Ի՞նչ է ռուսական բանակը, եթե ոչ այս կալոշը․ չենք կարող սրա տրամաբանությամբ մեր բանակը արդիականացնել»․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարության շենքի մոտ մի շարք քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ կազմակերպել են հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում դադարեցնելու պահանջով:

«Առնվազն հինգ պայմանագիր կարող եմ վկայաբերել, որոնք չեն գործում, բացառապես այն պատճառով, որ Ռուսաստանը հարկ չի համարում կատարել իր դաշնակցային պարտավորություննեը»,- իր ելույթում նշեց «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ թվարկելով, թե ինչ փոխգործակցության պայմանագրեր են կնքվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև։

Նրա դիտարկմամբ՝ անհրաժեշտ է դադարեցնել ՀԱՊԿ անդամակցությունը և ՀԱՊԿ-ից դուրս գալուն զուգահեռ անհրաժեշտ է այս պայմանագրերը գործարկելուն ուղղված քայլեր ձեռնարկել, միաժամանակ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների սկիզբ դնել այն երկրների հետ, ովքեր այս պահին ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։

Բացի դրանից, ըստ Բաբաջանյանի, այս պահից ի վեր Հայաստանը պետք է ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

«Հայաստանը կարիք ունի արդիականացնելու Զինված ուժերը,- ընդգծեց Բաբաջանյանը։- Ի՞նչ է ռուսական բանակը, եթե ոչ այս կալոշը․ չենք կարող սրա տրամաբանությամբ մեր բանակը արդիականացնել, անհրաժեշտ է համագործակցել այն զարգացած երկրների հետ, որոնք ձեռք են մեկնել մեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում։