ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը

Լուրեր

17.03.2026 | 23:25
ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանիի մահը
17.03.2026 | 23:17
Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրները
17.03.2026 | 22:59
Մահացել է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը
17.03.2026 | 22:46
ԱԹՍ-ներով և հրթիռներով նոր հարձակում է իրականացվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա. ԶԼՄ
17.03.2026 | 22:31
20-ից ավելի ուժ, 1 աթոռ, հին դեմքեր, նոր դաշինքներ․ ով ում հետ է միանում առաջիկա ընտրություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 22:16
Telegram-ը Ռուսաստանում արդեն 80%-ով արգելափակված է
17.03.2026 | 21:58
ՄԱԿ-ը հետաքննում է Իրանում աղջիկների դպրոցին ուղղված հարվածը
17.03.2026 | 21:42
Իրանի պատերազմը սկսել ենք Իսրայելի ճնշման պատճառով. ԱՄՆ հակաահաբեկչական ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
17.03.2026 | 21:30
Դիմում եմ ընդդիմությանը, որ ընտրակաշառք եք որակում առողջապահության ապահովագրությունը՝ դո՛ւք անեիք այդ ռեֆորմը, ձեզ ընտրեին․ Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 21:21
Քուվեյթը հայտարարել է, որ երկու հրթիռ և 13 դրոն է որսացել
17.03.2026 | 21:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.03.2026 | 20:55
Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին. Մակրոն
17.03.2026 | 20:44
«Ադրբեջանում կառավարության քննադատների ձերբակալության վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները չեն կատարվում». ԵԽ Նախարարների կոմիտե
17.03.2026 | 20:30
Մեզ առաջարկվում է երկընտրանք՝ Փաշինյա՞ն, թե Կարապետյան, պատերա՞զմ, թե խաղաղություն․ ես մերժում եմ դա․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 20:14
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

1918թ. մայիսի 28-ը խորհրդանշում է մեր պատմության հերոսական այն պահը, երբ հայ ժողովրդի քաջարի զավակները, համախմբվելով հայրենասեր ռազմական ղեկավարության շուրջն ու անսալով օրվա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե.ի ի զեն հնչած հայրենաշունչ կոչին, հաղթահարեցին քաղաքական, ռազմական ու տարածաշրջանային մի շարք բարդ զարգացումներ, որոնք ի վերջո հանգեցին Սարդարապատի վճռորոշ ճակատամարտում իրագործված հաղթանակին. ասված է ՀԲԸՄ-ի տարածած հաղթևդագրությունում:

Հակառակ այն իրողության, որ հայ ժողովրդի լայն զանգվածը կոտորակված, տեղահան ու թշվառ կացությունում էր հայտնվել՝ Առաջին աշխարհամարտի, Ցեղասպանության, ինչպես նաև Ռուսական հեղափոխությունից հետո Անդրկովկասում կատարված վերադասավորումների պատճառով, հերոսամարտի հաղթական արդյունքում ծնունդ առավ Հայաստանի Առաջին հանրապետությունը: Սա բացառիկ մի երևույթ էր 1375 թ. Կիկիկիո թագավորության անկումից հետո, երբ հայությունը կորցրել էր իր պետականությունը:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, որ այդ ժամանակահատվածում հարաբերաբար երիտասարդ կազմակերպություն էր, կենսական դերակատարություն ունեցավ շնորհիվ իր ղեկավարության հասունությանն ու ցանցի տպավորիչ հասանելիությանը: Միության հիմնադիր-նախագահ Պողոս Նուպար Փաշան այդ օրերին գլխավորում էր Ազգային պատվիրակությունը, որը հետպատերազմյան բանակցություններ էր վարում դաշնակից ուժերի հետ հայկական նահանգները օսմանյան տիրապետությունից ազատագրելու նպատակով: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայկական կամավորական լեգեոնը, որը հերոսաբար մարտնչեց ֆրանսիական դրոշի ներքո: Միությունը, շնորհիվ իր մասնաճյուղերի լայն ցանցին, կազմակերպեց գաղթականների օգնության, վերաբնակեցման, որբահավաքի ու խնամատարության լայնածավալ գործունեություն Միջին Արևելքում ու Հայաստանում: Հետագայում կազմակերպեց հայրենադարձության շարժումը, երբ Հայաստանը մաս կազմեց խորհրդային միությանը:

Մայիսի 28-ի ճշմարիտ նշանակությունը խորապես ու ամբողջովին ըմբռնելու համար անհրաժեշտ է այն դիտարկել ժամանակի լայն ոսպնյակի ներքո: Այսօր մենք կարող ենք առավել հստակորեն գնահատել թե այս փոքրածավալ հողատարածքի վրա հայկական ինքնիշխանության հաստատումը, նույնիսկ երկու տարիների կարճ ժամանակամիջոցի համար, նոր ուղեգիծ ապահովեց հայ ազգի համար, մեզ հասցնելով քառորդ դարյա մերօրյա անկախությանը, որն այժմ վայելում ենք:

ՀԲԸ Միության Նախագահ Պերճ Սեդրակյանի խօսքով, «Հատկանշական է նաև, որ այս հարյուրամյակը համընկնում է այն պահին, երբ հայկական պետականությունը հասունացման նոր փուլ է թևակոխում՝ Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի դրսևորումներով ու կառավարության հետ քաղաքացիական երկխոսությամբ: Ցուցաբերված հավասարակշիռ գործելակերպը հաստատեց, որ յուրաքանչյուր քաղաքացի իր բաժինն ունի հզոր պետականության կայացման գործում, որով նա կարող է դիմակայել ներքին թե արտաքին բոլոր տեսակի ճնշումներին:»

Չնայած Առաջին հանրապետության կարճատև գոյությանը, նրա առաջնորդների շրջահայացության շնորհիվ ապահովվեց երկրի ու ժողովրդի գերազանցապես հայկական դիմագիծը որպես խորհրդային հանրապետություն՝ երկրի երկրորդ գոյառման 70 տարիներին, որն էլ ճամբա հարթեց ներկայի մեր հանրապետության համար՝ այսօր վերածնված ազատ ու անկախ ազգային պետականությամբ:

ՀԲԸՄ-ը ողջունում է Առաջին հանրապետության առաջնորդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր պայքարի ճանապարհին զոհվեցին հասնելու այն նպատակին, որի արգասիքը մի դար անց հայ ազգը ըմբոշխնում է այսօր: