Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի և սահմանների ցանկացած փոփոխության. Աբդոլահիանը՝ Բայրամովին
Քաղաքականություն
24.09.2022 | 18:26Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
«Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Աբդոլահիանը վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ բաց և վճռական հակազդելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի և սահմանների ցանկացած փոփոխության»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
In a meeting with Azerbaijan Republic’s FM, FM @Amirabdolahian reiterated the clear stance of the Islamic Republic of Iran in open and decisive opposition to any change to the geopolitical map and borders of the region. pic.twitter.com/eTJm4dIagA
— Iran Foreign Ministry 🇮🇷 (@IRIMFA_EN) September 24, 2022