ԱՄՆ դեսպանատունը չի խստացրել ՀՀ սահմանամերձ տարածքներում ուղևորությունների սահմնափակումները․ FIP

Լուրեր

02.02.2026 | 15:02
Դպրոցներից բռնության և դրամահավաքի մասին բողոքներ են ստացվել // ՌԴ ՊՆ-ն առաջխաղացման մասին է հայտնել․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 14:54
Կրեմլը հաստատել է՝ Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը երկրորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա
02.02.2026 | 14:50
Ռոնալդուն մտադիր է բոյկոտել «Ալ Նասրի» խաղերը
02.02.2026 | 14:35
Ադրբեջանցի պատգամավորը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր ժամկետների մասին է խոսել
02.02.2026 | 14:29
ԱՄՆ սպառնալիքների ֆոնին՝ Հնդկաստանի բյուջեում գումար չի հատկացվել Իրանի «Չաբահար» նավահանգստի նախագծի համար
02.02.2026 | 14:21
Ֆուտզալի Բրազիլիայի հավաքականը՝ Կոպա Ամերիկայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 14:09
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին
02.02.2026 | 14:00
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր՝ մասնակցելու IPBES 12 լիագումար նիստին
02.02.2026 | 13:49
«Արմավիր» ՔԿՀ-ն գերժամանակակից անվտանգության սարքավորումներ է ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 13:40
Հայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են
02.02.2026 | 13:31
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի դրոշակակիրը, մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
02.02.2026 | 13:22
Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից
02.02.2026 | 13:14
«Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի պատմության դասագիրքը չի խմբագրվի. Շահրամանյանի հայցը մերժվել է
02.02.2026 | 13:04
Կրթության տեսչական մարմինը 2025-ին 101 ստուգում է իրականացրել․ Վաղարշակ Մատիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:51
ՊՆ վարչական համալիրում դիմավորել են պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին
Բոլորը

Սոցցանցերում տեղեկություն է տարածվում այն մասին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով իր քաղաքացիներին արգելում է այցելել Հայաստանի որոշակի տարածքեր:

Ինչպես տեղեկացնում է FIP-ը, իրականում, ԱՄՆ դեսպանատան տարածած անվտանգության զգուշացումն (security alert) ըստ էութան սեպտեմբերի 13-ին ՀՀ դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի կապակցությամբ կատարված զգուշացման թարմացումն է՝ ավելի մեղմ և ավելի հակիրճ ձեւակերպումներով:

Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ դեսպանատան երկու՝ սեպտեմբերի 13-ի և սեպտեմբերի 23-ի հայտարարությունների բառացի թարգանությունները (հիմնական տարբերություններն ընդգծված են):

Սեպտեմբերի 13

«Տեղական մեդիան և պաշտոնյաները տեղեկացնում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերի մասին, այդ թվում՝ Արտանիշի, Գորիսի, Իշխանասարի, Ջերմուկի, Կապանի, Սոթքի և Վարդենիսի մոտակայքում հարձակումների մասին: Տեղեկություններ կան նաև քաղաքացիական ենթակառույցների դեմ գրոհների մասին: Այս ռազմական գործողությունների կապակցությամբ, Երևանում ԱՄՆ դեսպանատունը ծանուցում է ԱՄՆ քաղաքացիներին այն մասին, որ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին այժմ արգելվում են ճամփորդությունները դեպի հետևյալ վայրեր.

Տավուշի մարզ՝ M4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս եւ արևելք ընկած բոլոր տարածքները:

Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք:

Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և M10 մայրուղուց դեպի արեւելք:

Արարատի մարզի Երասխ գյուղ:

Վայց Ձորի մարզ:

Սյունիքի մարզ:

Որպես հիշեցում՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունը եւս արգելված է: ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն դրսեւորել Հայաստանի եւ Ադրբեջանի ամբողջ միջազգային սահմանի մոտակայքում և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մերձակայքում ճամփորդելուց: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել ԱՄՆ քաղաքացիներին ԼՂ-ում և նրա մերձակայքում, քանի որ մուտքը սահմանափակ է:

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հետևել անվտանգությանը վերաբերող իրադրությանը և լրացուցիչ տեղեկություն կտրամադրի ըստ անհրաժեշտության»:

Սեպտեմբերի 23

«Ուժեղացված զգոնություն դրսևորեք Հայաստանում՝ ռազմական հակամարտության կապակցությամբ: Որոշ շրջաններ ավելի բարձր ռիսկի տակ են: Կարդացեք ամբողջ ճամփորդական բյուլետենը:

Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո հայ-ադրբեջանկան սահմանի հայկական կողմում ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքերին արգելվում է առանց լուրջ պատճառների ճամփորդել հետևյալ ուղղություններով:

Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արեւելք:

Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ եւ M10 մայրուղուց դեպի արևելք:

Արարատի մարզի Երասխ գյուղ:

Վայց Ձորի մարզ:

Սյունիքի մարզ:

Լեռնային Ղարաբաղ ճամփորդությունը շարունակում է մնալ արգելված»:

Այսպիսով, ԱՄՆ դեսպանատան՝ սեպտեմբերի 23-ին տարածած անվտանգության ծանուցումը սեպտեմբերի 13-ի ծանուցման հակիրճ և որոշակիորեն մեղմացված տարբերակն է, վերաբերում է միայն ԱՄՆ դեպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև, շեշտվում է, որ արգելվում է ճամփորդությունը առանց լուրջ պատճառների, ի տարբերություն սեպտեմբերի 13-ի հայտարարության, որտեղ նման վերապահում չէր արվում:

Հակոբ Կարապետյան