Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Լուրեր

15.04.2026 | 15:10
ԵՄ-ն նոր առաքելություն կուղարկի ՀՀ // Կարապետյանը՝ ՌԴ-ի և Կիպրոսի անձնագրերից հրաժարվելու մասին․ ԼՈՒՐԵՐ
15.04.2026 | 15:05
Համաձայն չեմ, որ հարուստը լինի երկրի ղեկավար. Խաչատուր Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 14:56
Վիզաների ազատականացումը շատ իրատեսական է․ Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 14:48
Իրանի պատերազմի պատճառով ԱՄՆ-ը ժամանակ չունի Ուկրաինայի համար. Զելենսկի
15.04.2026 | 14:41
Գիտենք, թե ինչ պետք է անի մեր պետությունը, որ համապատասխանենք ՍԵՊԱ-ի համաձայնագրին․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 14:34
Արմեն Գևորգյանը զանգում էր դատարաններ, մարդկանց ունեզրկում էին․ Խաչատուր Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 14:32
Արման Ծառուկյանն առաջադիմել է UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակում
15.04.2026 | 14:27
ԿԿՀ-ն ծանուցում է ուղարկել «Ուժեղ Հայաստանի» անդամներին և 30 օր ժամանակ տվել հայտարարագրման համար
15.04.2026 | 14:20
Սամվել Կարապետյանը փախչող տեսակ չէ. պաշտպան
15.04.2026 | 14:11
Իրանին հանձնվել ստիպելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման. Փեզեշքիան
15.04.2026 | 14:03
ՌԴ Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
15.04.2026 | 13:54
Դուք վախենում եք հայ մայրերից․ Արմենուհի Կյուրեղյանը՝ իշխանությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 13:45
ԱՄՆ-ը վերականգնել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները, որոնք մեղմացվել էին Իրանի հետ պատերազմի պատճառով
15.04.2026 | 13:38
Ընդդիմությունը չի սիրում ձեզ․ Սոնա Ղազարյանը՝ ԱԺ նիստին ներկա դպրոցականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 13:31
Լավրովն Իրանի հարստացված ուրանի խնդրի լուծումներ է առաջարկել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 22-ին որոշում է ընդունել,համաձայն որի՝ հիմք ընդունելով Ալեքսանդր Ազարյանի դիմումը, նրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։

Որոշման մեջ ասվում է,

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով (ԲԴԽ-ն արձանագրում է դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը), 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (դատավորի լիազորությունները դադարում են, եթե` նա հրաժարական է ներկայացնում) և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է

1. 2022 թվականի սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած»:

Ազարյանն արդարադատության համակարգում սկսել է աշխատել 1995 թվականից՝  առաջատար խորհրդատուի պաշտոն զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում: 1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ: 1999 թվականից մինչև 2001 թվականը՝ ՀՀ Զինվորական դատախազությունում որպես քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության բաժնի դատախազ: 2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ: 2006 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխատել է ՀՀ Նախագահի վերհսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ: Որպես դատավոր աշխատանքի է անցել 2006 թվականից՝ սկզբից աշխատելով որպես Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր, ապա՝ 2008 թվականից մինչև 2009 թվականը՝ Երևանի քրեական դատարանի դատավոր: 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում: Դատավորների միության նախագահն էր։

Ալեքսանդր Ազարյանը հանրության շրջանում հայտնի է «Մարտի 1»-ի գործով։ Որպես նախագահող դատավոր լսել է Արամ Բարեղամյանի, Ֆելիքս Գևորգյանի, Արմեն Խուրշուդյանի, Արա Հովհաննիսյանի գործերը։ 2018 թվականի ապրիլին Վերաքննիչ քրեական դատարանը` Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։