Ինքնաբացարկի դիմումներ չկան․ Անիում 3 օրից ընտրություններ են

Լուրեր

16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասը Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
Բոլորը

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժերի թեկնածուներից և ոչ մեկը ինքնաբացարկ չի հայտնել։

Սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն 147 թեկնածուներ։

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը։ Նա նաև հավելեց, որ սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ քարոզարշավը սեպտեմբերի 13-ից դադարեցվել է, մինչև օրս վերսկսված չէ։

Հիշեցնենք, որ Անիում ընտրապայքարի է դուրս եկել գործող ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանը, որը ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի սանիկն է, նա մասնակցում է «Ազգ-համայնք» դաշինքով։ Մյուս թեկնածուն Անիի ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանն է, որը գլխավորում է «Հայկական երազանք» նորաստեղծ կուսակցությունը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորում է Արման Սարիբեկյանը, որը «Հայ փոստի» Մարալիկի, Արթիկի ու Ախուրյանի համակարգողն է։ Նա երբևէ քաղաքական գործընթացների մեջ չի եղել։

Ի դեպ, Անիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկը՝ «Հայկական երազանք» կուսակցությունը, իր մտահոգությունն էր հայտնել նման լարված իրավիճակում սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության մի քանի բնակավայրերում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու հետ։

«Այս ընթացքում եղել ենք ռազմական գործողություններից տուժած բնակավայրերում, քննարկումներ ունեցել մեր սահմանների անվտանգությունն տեղերում ապահովող տարբեր պատասխանատուների հետ:

Հաշվի առնելով առկա ռիսկերն և սպառնալիքները, ներքին և արտաքին քաղաքական մի շարք զարգացումները՝ կարծում ենք որ ՀՀ տարածքում ՏԻՄ ընտրությունների անցկացումը սեպտեմբերի 25-ին ոչ միայն մտահոգիչ է լինելու բուն ընտրական գործընթացների իրականացման առումով, այլ նաև չի նպաստելու համայնքների բնակչության ամբողջական կամարտահայտմանը:

Սակայն, այս պահին ցավով պետք է արձանագրենք, որ ընտրական գործընթացների առավել նպատակահարմար ժամանակներ տեղափոխելու քաղաքական որոշման ականատես չենք լինելու և համայնքներում ընտրական գործընթացներն անցկացվելու են անկախ բերված հանգամանքներից»,- նշված է «Հայկական երազանք» կուսակցության հայտարարության մեջ:

Չնայած այս առաջարկին՝ ընտրություններն հետաձգելու օրենսդրական հիմքեր այս պահին չկան։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով է սահմանվում, թե որ դեպքերում կարող են հետաձգվել ընտրությունները։

«Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած՝ Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրություններ: Նոր հերթական ընտրությունը նշանակում է Հանրապետության նախագահը հրամանագրով` ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 7 օր հետո»։

Արմիկ Մովսիսյան