ՄՊՀ-ն հակամրցակցային համաձայնության դեպք է բացահայտել Երևան քաղաքի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների գնման ընթացակարգերում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է Երևան քաղաքապետարանի կողմից 2017-2021 թվականների ընթացքում ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման և հողային պաստառով (գրունտային) փողոցների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերը, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանի և թվով 27 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցվել է վարույթ․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2020 և 2021 թվականների գնման ընթացակարգերի շրջանակներում անցկացվել են գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցություններ, որոնցում տեղ է գտել որոշակի օրինաչափություն: Մասնավորապես՝ գնման ընթացակարգերի մասնակից 8 ընկերություններ գործել են համաձայնեցված. մշակել են գնման ընթացակարգերին մասնակցելու այնպիսի մեխանիզմ, որի միջոցով հնարավորություն են ստացել ընտրված մասնակից ճանաչվել նախապես միմյանց հետ պայմանավորված չափաբաժինների մասով:

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում վարչական շրջաններում ընկերությունների միջև ոչ օբյեկտիվ չափանիշների կիրառմամբ աշխատանքների կատարման տարածքների բաշխում իրականացնելու համար, ինչը որակվել է որպես պետական մարմնի կողմից հակամրցակցային գործողություն: Ընդհանուր առմամբ ավելի քան 130 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել թվով 8 ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության կնքման համար, իսկ 19 ընկերությունների մասով վարույթը կարճվել է: