Գանձակում կրակահերթ արձակած տղամարդը ձերբակալվել է

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, իրացնելով ստացված տեղեկությունները, ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր Գանձակ բնակավայր: Հ. Աբրահամյան փողոցում ոստիկանները նկատելով, որ նույն գյուղի 41-ամյա բնակչի ձեռքին ինքնաձիգ կա, փորձել էին վնասազերծել, սակայն նա ինքնաձիգից օդ կրակահերթ էր արձակել և դիմել փախուստի: Ոստիկաններին հաջողվել էր բռնել նրան, ձերբակալել և տեղափոխել բաժին. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 8 պարկուճ:

Զննությամբ 41-ամյա տղամարդու առանձնատան բակում հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ պահունակով, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ պահունակով, տարբեր տրամաչափի 1098 փամփուշտ և 8 պարկուճ:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքը ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ժամանակ:
Գանձակցի 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`