Դատախազությունը Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին մեղադրել է խարդախության մեջ

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիսիա Ջեյմսը 220 էջանոց հայց է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև նրա երեք երեխաների՝ Դոնալդ Թրամփ կրտսերի, Էրիկ և Իվանկա Թրամփների դեմ, բացի այդ, հայցը վերաբերում է Trump ընկերությանը։ Այս մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 21-ի երեկոյան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 76-ամյա քաղաքական գործիչը, նրա հարազատները և մի ձեռնարկատիրական կազմակերպություն մեղադրվում են տարիներ շարունակ իրականացրած ֆինանսական խարդախության, այդ թվում՝ ընկերության կապիտալիզացիայի մասին կեղծ տվյալներ տրամադրելու մեջ, որոնք, ըստ անհրաժեշտության, կա՛մ թերագնահատվել են, կա՛մ գերագնահատվել՝ շահավետ պայմաններով վարկեր ձեռք բերելու կամ ավելի քիչ հարկեր վճարելու համար։

Դատախազության տվյալներով՝ նման վարկեր են տրամադրվել Trump կազմակերպությանը և գերմանական խոշոր ֆինանսական հաստատությանը՝ Deutsche Bank-ին։ Մեղադրող կողմը Թրամփի ընտանիքից պահանջում է նաև 250 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել։

Դոնալդ Թրամփը և մյուս մեղադրյալները մեկ տասնամյակի ընթացքում ավելի քան 200 անգամ կեղծ գնահատական են տվել իրենց ակտիվներին՝ ըստ Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազի: Թրամփի կորպորատիվ կայսրության հետաքննությունը տևել է երեք տարի, որի ընթացքում հարցաքննվել է 65 վկա և հետազոտվել «միլիոնավոր փաստաթղթեր»։

Տաթև Ֆռանգյան