«Սուրմալու»-ում փլուզման հետևանքով տուժածները բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ
«Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։
Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ:
Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է․ կա երեք վիրավոր։