Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Factor.am-ի հարցմանն ի պատասխան․ Ադրբեջանական ուժերի առաջխաղացումը սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականությանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանական ուժերի առաջխաղացումը սահմանի որոշ հատվածներում սպառնալիք է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ը։

«Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի ունեցած լուրջ բախումներից և հայկական տարածքի մի քանի բնակավայրերի հրթիռակոծությունից հետո, սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բացմանը նախորդող շաբաթվա ընթացքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ֆրանսիան առաջարկել է, որպեսզի երկու միջադեպերի վերաբերյալ իրավիճակը քննարկվի Անվտանգության խորհրդում։ Այդ առիթով Ֆրանսիան կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը։ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծումը պետք է որոշվի բացառապես բանակցությունների միջոցով։ Մենք նշել ենք, որ ադրբեջանական ուժերի առաջխաղացումը սահմանի որոշ հատվածներից այն կողմ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, որը պետք է հարգվի»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ մեզ փոխանցված պատասխանում։

Նշվում է, որ Ֆրանսիան հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը պետք է վերադառնա իր ելման դիրքերը, և որ Ֆրանսիան խրախուսել է կողմերին վերսկսել երկխոսությունը՝ այս բախումներին առնչվող և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորմանը բանակցային ճանապարհով հասնելու համար:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ և Եվրամիության անդամ երկիր՝ Ֆրանսիան կշարունակի աջակցել հրադադարի տևական պահպանմաըն և եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդական ջանքերին»,- եզրափակել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սկսվելուց հետո կայացած ՀՀ ԱԽ նիստում որոշում էր կայացվել դիմել ոչ միայն ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, այլ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ այժմ նախագահող Ֆրանսիան նախաձեռնել էր Հայաստանի դիմումի հիման վրա նիստ հրավիրելու գործընթացը։

Տաթև Ֆռանգյան