Աջակցելով Ադրբեջանին՝ աջակցում եք նաև ՌԴ գործողություններին․ ուկրաինացիները դատապարտում են ագրեսիան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո հայտնի դարձավ, որ ուկրաինացի հայտնի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է Բաքվի «Կոնգրես» կենտրոնում դեկտեմբերի 10-ին նախատեսված համերգը։

«Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է թույլ տալիս այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար հարթակ չէ»,- Ինստագրամի իր էջում գրառում էր արել երաժիշտը:

Երգչի այս հրապարակումն առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի դժգոհությունը, նրանք տարատեսակ մեկնաբանություններ են թողնում, բայց կան նաև օգտատերեր, որոնք նշում են՝ Հայաստանին սատարող ուկրաինացիների թիվը փոքր չէ։

«Ոչ միայն նա, շատ ուկրաինացիներ սատարում են Հայաստանին։ Հավատացեք իմ խոսքերին։ Ես արդեն 36 տարի է՝ ապրում եմ Մոսկվայում, իմ ծանոթների շրջանում շատ ուկրաինացիներ կան, որ ապրում են Մոսկվայում»,- գրել էր օգտատերերից մեկը:

Ավելի վաղ երգիչն ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ Հայաստանի դրոշի վրա «Ուշադրություն» գրությամբ։ Այս գրառումից հետո ադրբեջանցիները զայրացել էին ու տարածելով այն՝ հորդորել բոյկոտել երգչի համերգը։

Բարսկիխը միակ ուկրաինացի արտիստը չէր, որը չեղարկել է Ադրբեջանում կայանալիք համերգը։ Հաջորդը Թինա Կարոլն էր, որը հայտնի դարձավ «Եվրատեսիլ 2006» երգի մրցույթից․ նա ևս Ինստագրամում հայտնել է Բաքվում նախատեսվող համերգի չեղարկման մասին։

Երգչուհին, որի համերգը Բաքվում նախատեսված էր նոյեմբերի 15-ին, նախօրեին հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի՝ «սթորի» բաժնում տեղադրելով արնահոսող սրտի նկար ՀՀ դրոշի գույներով՝ վրան գրված «Հայերի կյանքը կարևոր է»։ Նրա որոշումը ևս շատ ուկրաինացիների կողմից դրական արձագանքի է արժանացել։

«Թուրքերը փորձում էին հայերին և ուկրաինացիներին թշնամացնել, նրանք ձախողվեցին։ Ուկրաինացիներն ու հայերը միշտ ընկերներ կլինեն»,- գրել է օգտատերերից մեկը։

Բոլոր նրանց, ովքեր հակառակ տեսակետն էին պաշտպանում, ուկրաինացի բլոգեր Վիքսիփեյլը ոչ ուղղակի, բայց «հիմարներ» է անվանել։

Բլոգերը նաև տեսանյութում ասում է, որ ինչպես Ջերմուկը, այնպես էլ Արցախը հայկական հող են և երբեք չեն եղել Ադրբեջանի մաս, ինչը հասկանալու համար ընդամենը պետք է պատմություն և աշխարհագրություն կարդալ։ Այս տեսանյութը youtube-ում 3 օրում կես միլիոն դիտում է հավաքել։

Ուկրաինացի մեկ այլ արտիստ՝ երգչուհի Ելենա Ուսենկոն, որը 2021 թվականի մանկական «Եվրատեսիլ»-ում ներկայացրել է Ուկրաինան, Ինստագրամում Հայաստանին աջակցող հրապարակում է արել։ Տեղադրելով Հայաստանի և Ադրբեջանի դրոշները լուսանկարները՝ նախ հարց է տվել․ «Ի՞նչ է պատահել Հայաստանում։ Եթե ունես գոնե մի քիչ մարդասիրություն, անտարբեր մի՛ անցիր, կարդա սա և մի՛ լռիր»։

Ավելի վաղ նա տարածել էր նաև Vogue-ի լուսանկարիչ Դավիթ Մուշեգաինի տարածած լուսանկարը, որտեղ Հայաստանի դրոշն էր՝ կից գրությամբ․ «Ես ձեզ հետ եմ, Հայաստան, դուք իմ արյունն եք, դուք իմ ընտանիքն եք։ Որտե՞ղ ես դու, աշխա՛րհ։ Որտե՞ղ եք կանգնած: Կտեսնե՞նք այն աջակցությունը, որ տեսանք Ուկրաինային ուղղված։ ԱՄՆ զենք, դեղորայք և գումար կուղարկի՞ Հայաստանին օգնելու համար, Մեծ Բրիտանիան օգնության կգա՞ հայերին։ Եվրոպա՛, պատժամիջոց կկիրառե՞ք ադրբեջանական էներգակիրների ներկրման դեմ։ Ընկերնե՛ր, կհրապարակե՞ք Հայաստանի դրոշը՝ իմանալով, որ անմեղ հայ խաղաղ բնակիչներ են սպանվում»։

Օրեր առաջ նաև լուրեր տարածվեցին, որ Ուկրաինայում ապրող հայերը պատրաստվում են հանգանակություն անել և աջակցել Հայաստանին։ Ֆեյսբուքյան օգտատիրոջ խոսքով՝ հավաքագրումն արդեն սկսվել է, և նա շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր հանգանակություն են անում Հայաստանին օգնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան