Գերեզմանատներից գողություն անող տղամարդը հայտնաբերվել է

Լուրեր

16.12.2025 | 13:20
Թրամփը դատի է տվել BBC-ին` պահանջելով 5 մլրդ դոլար
16.12.2025 | 13:11
ԵՄ-ն ՀՀ-ին 20 մլն եվրո կտրամադրի. Հունգարիայի վետոն վերացվել է
16.12.2025 | 13:08
Ժողովուրդը Փաշինյանին պիտի պատասխանի փողոցային պայքարով, եթե չստացվեց` ընտրություններով. Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 13:06
Հայտնի է Ֆինալիսիմայի անցկացման օրը
16.12.2025 | 12:59
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.12.2025 | 12:53
Շրջվողը դեմ չէր շրջվելուն․ Խաչատրյանը՝ Արցախում Հարությունյանին Շահրամանյանով փոխարինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:45
Մոսկվան ուզում է մասնակցել TRIPP-ին,իսկ Թեհրանը դեմ է նախագծին// ԱԽ քարտուղարը Լոնդոն կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 12:42
Մերձմոսկվայում դանակով զինված աշակերտը մտել է դպրոց ու վիրավորել մի քանի մարդու. մեկ աշակերտ մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:35
Շնչառական վարակներն ակտիվացել են․ ինչպես պայքարել․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 12:33
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել «Ֆարուլի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:25
Ուկրաինան հայտնել է Նովոռոսիյսկի նավահանգստում ռուսական սուզանավին հարվածելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:22
Նշան Խաչատրյանը նշանակվել է Ամրավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
16.12.2025 | 12:12
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները
16.12.2025 | 12:03
37-ամյա տղամարդը դանակահարել է հորն ու մորը․ ծնողները մահացել են, որդին ձերբակալվել է
16.12.2025 | 11:52
Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի Հայաստանի 2025թ․ լավագույն մարզիչ
Բոլորը

Օգոստոսի 4-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի գերեզմանատնից գողացել են ազգականների գերեզմանոցի զարդանախշերը: Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի հարակից գերեզմանատնից գողացել են նշված գերեզմանոցի ցանկապատի դյուրալյումինե զարդանախշերը․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Դավիթ Բեկի փողոցի 49-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 19-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին: Նա խոստովանել է, որ գողություններ է արել նաև այլ գերեզմանատներից:

49-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Քրեական վարույթը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։