Դեսպան Աշոտ Սմբատյանն ու Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին
Քաղաքականություն
20.09.2022 | 20:07Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը սեպտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ:
Ինչպես տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերներին, կարևորվել է երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։