Գերմանիայի արտգործնախարարը կոչ է անում ուժեղացնել ՄԱԿ-ը

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի մեկնարկից առաջ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բաերբոկն ընդգծել է ՄԱԿ-ի կարևորությունը և կոչ արել համաշխարհային հանրությանը՝ ամրապնդել այն։

«Այսօր աշխարհը ՄԱԿ-ի կարիքն ունի ավելի, քան երբևէ»,- ասել է նա Նյու Յորք մեկնելուց առաջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում ընդհանուր բանավեճի նպատակն է՝ հարգանքով և ըմբռնումով լսել միմյանց և գտնել գլոբալ խնդիրների համատեղ լուծումներ, ընդգծել է Բըրբոքը։ Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ամենակարևոր սկզբունքներից մեկը նրա բոլոր անդամ երկրների իրավահավասարությունն է՝ «անկախ նրանից՝ նրանք փոքր են, թե՝ մեծ, հարուստ են, թե՝ աղքատ, ուժեղ են, թե՝ խոցելի, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում այս մոլորակի վրա»:

Գերմանացի նախարարի խոսքով՝ Գլխավոր վեհաժողովի ընթացիկ նստաշրջանը տարբերվում է նախորդներից, քանի որ այն տեղի է ունենում Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի ֆոնին։ Ուստի Նյու Յորքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն «Ուկրաինայում Ռուսաստանի անունից կատարված սարսափելի հանցագործությունների» հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերը։

«Մենք ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին և կշարունակենք աջակցել նրան՝ այն ամենով, ինչ անհրաժեշտ է՝ վերջ դնելու պատերազմին և Ուկրաինայում ժողովրդի անչափելի տառապանքներին»,- ասել է գերմանացի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան